Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգում տեղի է ունեցել 5,3 բալանոց երկրաշարժ: Ինչպես հաղորդում է CNN-ը, երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 23։46-ին։
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տրինիդադ քաղաքից հարավ-արևմուտք, օջախը՝ 4 կմ խորության վրա։
Զոհերի մասին տեղեկություն չկա։ Մի շարք շրջաններում աննշան փլուզումներ են եղել։ Տեղի իշխանությունների տվյալներով, ստորգետնյա ցնցումները տևել են 30 վայրկյան։











































