Սլովակիայի իշխանությունները պահանջել են Ռուսաստանից Բրատիսլավայում ռուսական դեսպանության աշխատակիցների թիվը նվազեցնել 35-ով: Այս մասին հայտնել է TASR լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սլովակիայի ԱԳՆ-ին:
Աղբյուրի համաձայն՝ ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպանը, որին էլ համապատասխան դիվանագիտական նոտա է հանձնվել տվյալ որոշման վերաբերյալ: