Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 29-ին, որոշում է ստորագրել, որով Արսեն Միխայլովին նշանակել է վարչապետի օգնական:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Որոշման մեջ մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Արսեն Միխայլովին 2022 թվականի ապրիլի 1-ից նշանակել վարչապետի օգնական»։