Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Նախկին իշխանությունն անում է ամեն ինչ, բայց առայժմ չի ստացվում հանրության դաշտում

Հայաստանի նախկին կառավարող համակարգի ձեւավորած ընդդիմադիր դաշտի գործնականում ցանկացած գործողություն վերհաստատում է համոզումը, որ Հայաստանի համար նոր բովանդակությամբ քաղաքական ընդդիմության ձեւավորումը կենսական խնդիր է, ազգային անվտանգության հարց: Ընդ որում, չի էլ բացառվում, որ այդ «ընդդիմության» առաջնորդները կամ առաջնորդներից առնվազն որոշները գործում են հենց այդ անհրաժեշտությունը պարբերաբար ի ցույց դնելու նպատակադրումով: Համենայն դեպս բարդ է պատկերացնել, որ նրանք իրենց անցած կենսափորձով եւ կառավարման փորձով կարող են լրջորեն հավակնել որեւէ քաղաքական հեռանկարի այն վարքագծի շրջանակում, որ դրսեւորում են իրենց առաջնորդած ուժերով: Անկախ այն հանգամանքից, թե ինչպես  ենք գնահատում այդ առաջնորդների իշխանավարման տարիները, նրանց իշխանության բնույթը, որակը, արատները եւ այլն, կենսափորձի առկայությունը անկասկած է, այդ թվում քաղաքականության տիրույթում:

Հետեւաբար, այդպիսի հարուստ կենսափորձով քաղաքական գործիչները չեն կարող ունենալ իրենց առաջնորդած ուժերի ներկայիս վարքագծով որեւէ այլ բանի հասնելու գործնական, իրատեսական ակնկալիք, քան հասնել ընդամենը հանրության մոտ համոզումի, որ նոր քաղաքական բովանդակությամբ քաղաքական սուբյեկտների ձեւավորումը չունի այլընտրանք: Եթե այդպես է, ապա, ինչքան էլ չհնչի տարօրինակ, նրանք որոշակի ծառայություն են մատուցում հանրությանը: Սակայն, ամբողջ հարցն այն է, որ այդ նոր քաղաքական շերտի, նոր բովանդակության ձեւավորումը մեղմ ասած դանդաղում է: Այսինքն, հին իշխանությունը, որ ներկայումս խորհրդարանական ընդդիմություն է, գրեթե ամեն մի քայլով ակնառու է դարձնում նոր որակի անհրաժեշտությունը, սակայն չկա այդ նոր որակի միտված հասարակական-քաղաքական կայուն, հետեւողական գործընթաց, իր սկզբով, «կուլմինացիայի» հեռանկարով ու պատկերացմամբ եւ ի վերջո կայացումով: Հայաստանի քաղաքական դաշտ ասվածը շարունակում է լինել ցաքուցրիվ գործընթացների հավաքածո, որտեղ գերակշռում են առավելապես տրաֆարետային թեմաներ, քաղաքական խորքային փիլիսոփայության բացակայության պայմաններում: Իսկ այդ պարագայում էական չէ, թե ինչ է գրված տրաֆարետով, ինչ էգրված պաստառների վրա եւ որքան գեղեցիկ ու գրավիչ են դրանք փաթեթավորված:

Տրաֆարետային քաղաքական վարքագիծը չի ունենալու կայուն հասարակական պահանջարկ եւ չի վայելելու միջազգային քաղաքականության գործընկերային հետաքրքրություն որեւէ բեվեռում, լինի հյուսիս, հարավ, արեւելք, թե արեւմուտք: Ինչ անել եւ ինչպես փոխել այդ իրավիճակը: Այդ հարցի պատասխանի դաշտը բաց է շատ երկար ժամանակ: Պետք է խոստովանել իհարկե, որ այդ պատասխանը տալը կամ ձեւակերպելը, հետո առարկայորեն մատուցման գործին անցնելը շատ բարդ է եւ պահանջում է թե մտավոր, թե նյութական, եւ թե անգամ հոգեբանական ռեսուրսներ: Սա պահանջում է առավելագույն մոբիլիզացիա, որովհետեւ անկասկած է, որ այդ ռեսուրսները՝ ներդաշնակ համադրելիության առումով բավականին քիչ են: Խոսքը նույն բանը մտածողների մասին չէ, այլ նույն առաքելությամբ առաջնորդվողների՝ ձեւավորել բովանդակային, գաղափարական քաղաքականություն՝ իր անկյունաքարային կոնցեպտներով եւ քաղաքական մշակույթի ուղենիշներով: Այստեղ թերեւս աստիճանաբար հանգում ենք եզրակացության, որ գործընթացի արդյունավետության համար զգալի անհրաժեշտություն կարող է դառնալ դրա վերքաղաքական կամ այսպես ասած արտակուսակցական բնույթը: Ամբողջ հարցն այն է, թե հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտի այսպես ասած ֆորմալ արտակուսակցական կամ վերքաղաքական սեգմենտներն իրենց հերթին որքանով են այդպիսի ոչ ֆորմալ՝ դե ֆակտո իմաստով: Այստեղ եւս ունենք էական խնդիրներ:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում