Monday, 13 05 2024
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

Ուզենք, թե չուզենք, ժողովրդավարության առումով մեր ռազմավարական գործընկերը Արևմուտքն է և Եվրոպան  

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը

-Պարոն Սաֆարյան, դուք գրառումով անդրադարձել եք տեսակետին, թե «թող կոռումպացված լինեինք, ավտորիտար լինեինք, ժողովրդավար չլինեինք, բայց չպարտվեինք, հայրենիք չկորցնեինք»՝ նշելով, որ Ուկրաինան ցույց տվեց, թե ինչպես կարելի է 7-8 տարում ուժեղ բանակ ու դիմադրունակ հասարակություն կառուցել: Կարծում եք՝ եթե Հայաստանը վերջին 20-25 տարիներին լրջորեն զբաղվեր բանակի ուժեղացմամբ, տնտեսության զարգացմամբ, ապա 2020-ի պատերազմի արդյունքը բոլորովին այլ կլինե՞ր:

-Իհարկե, Արցախի հարցում մեր արձանագրած արդյունքի պատճառները շատ տարբեր են, որովհետև այդտեղ շատ կարևոր է եղել Հայաստանի կողմից վարված ծառայությունների բեռը, շատ կարևոր է եղել, իհարկե, միջազգային հանրության վերաբերմունքն այդ ամենին, բայց մի բան ակնհայտ է, որ ժողովրդավարության դեֆիցիտը Հայաստանում չափազանց շատ է ազդել, այդ թվում՝ նաև բանակի իրավիճակի վրա: Դիվերսիֆիկացիայի խնդիր է, երբ դու իսկապես կարողանում ես հարաբերություններ զարգացնել, բաց լինել աշխարհի հանդեպ, ձեռք բերել ընկերներ, գործընկերներ: Տեսեք, նույն պաշտպանական ոլորտի առումով կարևոր է ձեռք բերել քեզ պակասող սպառազինությունը, բայց մենք մեզ կախվածության մեջ ենք դրել ընդամենը մեկ երկրի սպառազինությունից և դիվերսիֆիկացիայի պակասը արտաքին քաղաքականության մեջ, բերել է նրան, որ մեր ունեցած բոլոր կարիքները չէ, որ կարողացել ենք լուծել:

Երկրորդ՝ ժողովրդավարության պայմաններում համախմբված, կոնսոլիդացված հասարակության ստեղծումն է, որի համար պետականությունը գերագույն արժեք է, իրավունքը գերագույն արժեք է: Ինչպես մենք տեսնում ենք Ուկրաինայում, որտեղ ժողովրդավարության բավականին տեղատվություններով ու մակընթացություններով լի պատմությունից դուրս, համենյան դեպս, այդ երկիրը կարողացել է ստեղծել այդ մրցունակ հասարակությունը, որը ազատությունը չի փոխանակում որևէ այլ առաջարկվող «ապրանքի» հետ, կլինի կապիտուլյացիա, թե մեկ այլ բան: Ազատության համը տեսած ժողովուրդը պաշտպանում է իր ազատությունը, իսկ մեզ մոտ ավտորիտարիզմի, այսպես ասած, խրոնիկ բնույթը, բնականաբար, չի կարող բերել նրան, որ ընկճված, վաճառված, գնված հասարակությունը նման դիմադրողականություն ունենար: Ես չեմ ուզում թերագնահատած լինեմ մեր 44-օրյա պատերազմը: Հայ հասարակությունն, այնուամենայնիվ,  իր ճնշող մեծամասնությամբ բավականին մեծ դիմադրություն և հերոսամարտ ցուցադրեց: Այլ բան է, որ այդ կոռուպցիայից տուժած բանակը, որը թալանված էր, սպառազինությունները փչացած էին, իսկ սպաներն անպիտան էին առաջնորդության, հրամանատարության համար: Այս բոլորը ճակատագրական նշանակություն ունեցան: Իսկ ժողովրդավարությունը թույլ է տալիս արդյունավետ մեծ վերահսկողություն պետական սեկտորի նկատմամբ, այդ թվում բանակի: Եթե մենք դա ավելի վաղ ունենայինք, հաստատապես մեր բանակը շատ ավելի պատրաստված կլիներ այս պատերազմին:

-Ուկրաինական պատերազմից ի՞նչ դասեր մենք կարող ենք քաղել:

-Ինձ թվում է, որ ուկրաինացիները պետք է դասեր քաղեն Հայաստանի պատերազմից, իսկ հայերը՝ ուկրաինացիների պատերազմից: Եվ ընդհանրապես, բոլորս պետք է դասեր քաղենք Ռուսաստանի պատերազմից, Ռուսաստանը՝ մեր պատերազմից: Ակնհայտ է, որ այդ դասերը չեն քաղվել: Անգամ պատերազմի երկրորդ շաբաթվանից հետո ռուսական հեռուստաեթերներում սկսել են խոսել պետության խեղդող չինովնիկության, բյուրոկրատիայի ու կոռուպցիայի մասին: Սա նշանակում է, որ բոլոր երկրները, բոլոր դեպքերում, վաղ, թե ուշ գալիս են այն գիտակցմանը, որ երկրի գլխավոր չարիքներից մեկը համակարգային կոռուպցիան է: Հիմա պետք է քաղվի այն դասը, որ ըստ էության՝ ազատությունը չեն հանձնում, չեն սակարկում և ազատությունը պաշտպանում են բոլոր հնարավոր և անհնար եղանակներով, որովհետև չի կարելի թույլ տալ, որ քո որոշումները, այդ թվում և ռազմական հրամանատարության մակարդակով, կայացվեն ոչ քո ազգային շահերից բխելով։ Ուղղակի պետք է ունենալ ագրեսիվ համակարգեր, լավ իմաստով ագրեսիվ, այսինքն՝ մրցունակ, դա կլինի տեղեկատվական, դիվանագիտական, պաշտպանական, թե հասարակական որևէ համակարգ, դրանք բոլորը պետք է դրական առումով շատ ագրեսիվ ու պարտադրող լինեն: Տեսեք, չեմ ասում, թե ուկրաինական հասարակությունը չի տառապում այն արատներից, որոնք մենք ունենք, նրանք շատ առավելություններ չունեն, քան հայկական հասարակությունը, ուկրաինական պատերազմն էլ իր շահեկան տարբերություններն ունի, նրանց հարևանը Եվրամիությունն է, որը ամեն կերպ օգնում է և ամբողջ օգնությունը գալիս է հենց այդ սահմանից: Հայաստանը չուներ դա: Էլի բազմաթիվ տարբերություններ կան Հայաստանի և Ուկրաինայի պատերազմների միջև, բայց առնվազն մեկ բան աներկբա է. դա կոռուպցիայից զերծ, արհեստավարժությունից դուրս, սեփական առաքելությունը կատարող բոլոր համակարգերը ստեղծելն է: Դա զգալի մրցակցային առավելություններ է տալիս պատերազմող կողմին:

– Հայաստանն այս ամենից պետք է դաս քաղի և դիվերսֆիկացնի՞ իր անվտանգությունը:

– Դիվերսիֆիկացիան նրա համար է, որ դու գտնես բոլոր ոլորտներում քեզ պակասող ռեսուրսները: Հիմա ուզենք, թե չուզենք, ժողովրդավարության առումով մեր ռազմավարական գործընկերը Արևմուտքն է և Եվրոպան: Հայաստանում ժողովրդավարությանը վերաբերող հիմնարար պայմանագրերը, որոնք Հայաստանն ունի, Արևմուտքի հետ են, հետևաբար Հայաստանի համար անվտանգային նշանակություն ունի եվրոպացի գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը: Մենք ունենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը զարգացնելու հրամայական, իսկ ում մոտ են այդ տեխնոլոգիաները: Դրանք Արևմուտքում են: Հայաստանն ունի անհրաժեշտություն զարգացնելու իր տեխնոլոգիաները, զարգացնելու իր արդյունաբերությունը, ռազմարդյունաբերությունը: Ես կարծում եմ, որևէ կերպ հակադրություն չկա բոլոր ուղղություններով հարաբերությունները պահպանելու, զարգացնելու առումով: Հայաստանի խնդիրը եթե կա ինչ-որ բանում կողմնորոշվելու հարց, դա ոչ թե արտաքին հարաբերություններում է, այլ հենց ժողովրդավարության հարցում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում