Արցախում իրավիճակը կառավարվում է Ռուսաստանի կողմից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Դավիթ Սանասարյանը:
Նրա խոսքով՝ մենք Բելառուս չենք, հիմա ռուսները փորձում են ճնշումներով մեզ բերել իրենց դաշտ․ «Ռուսաստանը Հայաստանը մի ոտքի վրա է պահել, որ ինչ ուզեն կորզեն․ այս վիճակից ելք կա: Օր առաջ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից․այդ նավում մենք ֆորմալ առումով ենք եղել : Արդյոք մեզ պետք է թուլացած Ռուսաստան․ Արցախում պետք են միջազգային խաղաղապահ ուժեր»:
Սանասարյանը կարծում է, որ եթե ուզում ենք խաղաղություն, մինչև ատամները պետք է զինվենք․ «Խաղաղության դարաշրջանի մի տարբերակ կա՝ ոչ թե մուրալ, այլ ուժեղանալ»: