Կիոկուշին կարատեի «Եվրոպայի առաջնութունը» հետաձգվում է
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան տեղեկացնում է, որ աշխարհում տիրողպատերազմական դրությամբ պայմանավորված՝ բազմաթիվ եվրոպական երկրներ, որոնքմինչ պատերազմ հայտ էին ներկայացրել ֆեդերացիային՝ ապրիլի 1-3-ը կայանալիք«Եվրոպայի առաջնությանը» մասնակցելու համար, այս ամբողջ պատերազմականժամանակահատվածում հետ վերցրին իրենց մասնակցության հայտերը, քանի որ պետականմակարդակով իրենց արգելեցին մասնակցել՝ ի նշան ՌԴ-ի հանդեպ բոյկոտի։
Սակայն կան նաև որոշ երկրների պատվիրակություններ, ինչպես նաև անհատներ, որոնքվաղօրոք գնել էին իրենց տոմսերը և պետք է ժամանեն Երևան։ Այս խրթին իրավիճակում ՀԿԿՖ-ն որոշում կայացրեց՝ հետաձգել մեծամասշտաբ«Եվրոպայի առաջնությունը»՝ սպասելով պատերազմական դրության հանգուցալուծմանը, մնացած երկրներից ժամանող մարզիկների և հայ մարզիկների մասնակցությամբ ապրիլի 2-ին հավուր պատշաճի անցկացնել Կիոկուշին կարատեի «Գրանդ Պրի» առաջնությունը«Միկա» մարզադահլիճում։
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիա