Friday, 19 06 2026
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել

Հայաստանում ո´չ հավի, ո՛չ ձվի դեֆիցիտ չի առաջանա, բայց գնաճ կլինի

«Մենք անասնակեր, թռչնակեր հիմնականում ներկրում ենք Ռուսաստանից և Ուկրաինայից։ Պատերազմի պատճառով բնականաբար Ուկրաինայից ընդհանրապես չենք կարողանա ներմուծել, իսկ Ռուսաստանը պատերազմի մեջ է և անորոշ է՝ ինչպես կզարգանա իրադարձությունները: Այժմ Ռուսաստանից թռչնակերի ներմուծումը կասեցված է, ինչի պատճառով որոշ ֆաբրիկաներում՝ հիմնականում միջին ու փոքր, կերի պաշար հայթայթելու խնդիրներ են առաջացել, սական չի նշանակում,որ ծայրահեղ վիճակ է ստեղծվել, քանի որ արդեն իսկ խոսակցություն կա, որ Ռուսաստանի հետ այս հարցով քննարկումները դրական արդյունք են տվել և ինչ-որ քանակի անասնակեր ամենայն հավանականությամբ շուտով արտահանվելու է դեպի Հայաստան, բայց դեռ պարզ չէ՝ ինչ քանակի մասին է խոսքը։ Հետևաբար մոտ ժամանակներս պարզ կլինի՝ ինչ իրավիճակում կհայտնվենք -«Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը
Մյուս կողմից՝ըստ թռչնաբույծի՝ մտավախությունների ահագնացումը և նույնիսկ որոշների կողմից թռչուններին սպանդի ենթարկելու մտածմունքները այս պահին պայմանավորված են Լարսի ժամանակավոր փակվելու հետ.«Արդեն 10-15 օր է, ինչ մեր բեռնատարները կանգնած են։

Դրանց թվում կա նաև անասնակեր՝ եգիպտացորեն, ֆուռա-ի ցորեն և այլ տեսակներ։ Հիմա մեր մտավախությունն այն է ,որ գոնե շատ երկար չտևի այս վիճակը և բեռնատարները հետ չդառնան»,-ընդգծում է նա: Միևնույն ժամանակ նա ցանկացավ շեշտել կրկին, որ անասնակերը դեռևս չի վերջացել: «Ահազանգն այն պատճառով է, որ փոքր և միջին որոշ ֆաբրիկաներում մի քանի օրվա պաշար է մնացել և մտավախություն կա, որ Լարսից չեն հասցնի մատակարարել ժամանակին: Իսկ մյուս կողմից՝ խոշոր ներկրողները, հաշվարկելով ռիսկերը, սկսել են սահմանափակ քանակությամբ և այլ գնով վաճառել անասնակերը»:

Հարցին, թե պատերազմի պատճառով Ուկրաինայից թռչնամսի ներկրման հնարավորության բացակայությունն ի՞նչ ազդեցություն կունենա մեր ներքին շուկայի վրա, եթե հայտնի է, որ թռչնամսի 50 տոկոսից ավելին Ուկրաինայից ենք ներկրում, Ստեփանյանն ասաց, որ միակ լուծումն այն է, որ Էկոնոմիկայի նախարարությունը ներկրելու հավաստագիր ունեցող ընկերություններին հապճեպ ուղղորդի այլ երկրներից թռչնամիս ներմուծելու, բոլոր հարցերով աջակցի, որպեսզի դեֆիցիտ չառաջանա, ինչի հավանականությունը կա, քանի որ մենք ապահովում ենք միայն պահանջարկի 30 տոկոսը։

Թե այս պարագայում ի՞նչ չափի գնաճ կամ դեֆիցիտ է հնարավոր, ի պատասխան՝ նա ասաց․ «Ինչպե՞ս եք պատկերացնում, որ չլինի գնաճ։

Անպայման կլինի, բայց այս պահի դրությամբ դժվար է կանխագուշակել, թե ինչքան։ Պարզ լինելու համար բավական է ասեմ, որ եթե հունվարին մեկ տոննա կերը գնում էինք 200-210 դոլարով,ապա հիմա գինը Ռուսաստանում սահմանվել է 420-430դոլար։ Ու հիմա դժվարանում եմ ոտքի վրա հաշվել թռչնամսի ինքնաարժեքը»,-ընդգծում է նա։ Ընդ որում,նրա հավաստմամբ, գնաճը լինելու է շատ երկրներում, մեզ համար դժվար է այլընտրանք գտնել, իսկ, օրինակ, Կանադայից ներկրելը շատ թանկ կլինի։ «Խրթին իրավիճակ է, բայց պետք է փորձենք,ամեն ինչ անենք, որ գործը չհասնի թռչնաքանակի կրճատման, գլխաքանակի սպանդի ենթարկելուն։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում թռչնամսի դեֆիցիտի հավանականությանը, իմ համոզմամբ՝ ո´չ հավի, ոչ ձվի դեֆիցիտ չի առաջանա»,-շեշտեց թռչնաբույծը
Խուսափելու համար այս խնդիրներից, ըստ Ստեփանյանի, նախարարությունը, երբ արդեն կոնֆլիկտը մտել էր սրացման փուլ, պետք է ռիսկերն ավելի վաղ գնահատեր և պահեստավորեր անասնակեր, ինչպես նաև նախօրոք թռչնամիս ներկրեր։ «Բայց մյուս կողմից հեշտ ենք ասում,որովհետև հունվարից սկսած մինչև մարտ, Լարսի ճանապարհները նորմալ չեն գործում, անընդհատ փակվում են ու փաստի առաջ կանգնեցնում առևտրաշրջանառությունը»,-ամփոփեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում