Վրաստանն ստացել Է (տարածաշրջանում առաջինը) կորոնավիրուսի բուժման համար «Պակսլովիդ» նոր դեղամիջոցի առաջին խմբաքանակը: Այդ մասին, ասվում Է այս երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ պատրաստուկը, որն ամենաարդյունավետն Է կորոնավիրուսի դեմ պայքարում, Վրաստանում հիվանդները կստանան անվճար: Բուժընթացը կտեւի հինգ օր: Վրաստանի առողջապահության նախարարությունն արդեն արձանագրություն Է մշակել, որի համաձայն, որոշվել են այն հիվանդների կատեգորիաները, որոնք կստանան դեղամիջոցները: Դեղամիջոցը հիվանդները կստանան տանն օգտագործելու համար՝ իրենց բժշկի որոշմամբ, հաղորդել Է Sputnik-ը:











































