Oriflame շվեդական կոսմետիկական ընկերությունը Ռուսաստանում դադարեցնում Է ներդրումները մարկետինգի բնագավառում, վարժանքներն ու միջոցառումները, ինչպես նաեւ չգրանցված օգտատերերի կողմից արտադրանքն առցանց գնելու հնարավորությունը: Այդ մասին, հաղորդել Է ընկերությունը:
«Մի շարք օպերացիոն եւ իրավաբանական դժվարությունների կապակցությամբ Oriflame ընկերությունը հնարավոր չի համարում գործունեության շարունակումը ներկա ձեւով եւ ստիպված Է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանում առանձին գործողությունների կրճատման եւ դադարեցման ուղղությամբ, այդ թվում ընկերությունը դադարեցնում Է ներդրումները մարկետինգում, վարժանքներն ու միջոցառումները: Oriflame-ը նաեւ դադարեցնում Է չգրանցված օգտատերերի կողմից արտադրանքն առցանց ձեռք բերելու հնարավորությունը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը ճշտել Է, որ բրենդի գործընկերները կարող են շարունակել գործունեության իրականացումը, բայց հաշվի առնելով բոլոր ընդունված փոփոխությունները: Նաեւ ավելի վաղ Dagens Industri շվեդական թերթը գրել Էր, որ ընկերությունը մնում Է Ռուսաստանում եւ կշարունակի վաճառքները երկրում խորհրդատու-վաճառողներին աջակցելու նպատակով:
Oriflame ընկերությունը, որը Շվեդիայում հիմնվել Է 1967 թվականին, այսօր միջազգային կոսմետիկական կոնցեռն Է՝ ավելի քան 60 երկրներում իր ներկայացուցչություններով: Ընկերությունը սեփական գործարաններ ունի Շվեդիայում, Լեհաստանում, Չինաստանում, Ռուսաստանում եւ Հնդկաստանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:











































