Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ երեքշաբթի առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 472 126 856 մլն։ COVID-19-ը համավարակի սկզբից աշխարհում մինչ օրս մահացել է 6 093 876 մարդ։
Վարակվածների և մահացածների թվով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 79 778 889 մարդ, իսկ մահերի թիվը կազմել է 972 634։
Երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 43 010 971-ի, իսկ վիրուսով վարակման հետևանքներից մահացածների թիվը՝ 516 543։ COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 29 650 082 մարդ, որից 657 595-ը մահացել է։
Համաձայն Worldometer հարթակի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության ուսումնասիրության վրա՝ երեքշաբթի առավոտյան մոլորակի 1 մլն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 783,3 մարդ: ԱՄՆ-ում 1մլն բնակչին մահացել է 2 988, Հնդկաստանում՝ 368, Բրազիլիայում՝ 3 055 մարդ, հաղորդում է Radar Armenia-ն։











































