Տնտեսագետ Արմեն Քթոյանը կարծում է, որ Հայաստանի համար ներկա կանխատեսումները անորոշության մեջ շոշափելի կետ գտնելու փորձ են:
Տնտեսագետը կարծում է, որ ռուբլով գործարքները մեզ համար անհարկի ցնցումներ են․ «Հայաստանը ռուբլու գոտում չի գտնվում․ ռուբլով գործարքները մեզ համար լրացուցիչ խնդիրներ են ստեղծելու: Ռուբլու արժեզրկմամբ հայկական ապրանքները ռուսական շուկայում թանկանալու են: Այս փուլում դրամի արժենվազման կարիք ունենք»:










































