Թունիսի ափերի մոտ անօրինական միգրանտներով նավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 25-ի: Մարտի 20-ին այդ մասին հայտնել Է Թունիսում Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչությունը:
«Վերջին երկու օրը ծովը Նաբյոլի ափ Է դուրս հանել 25 մարդու մարմին»,- ասված Է ներկայացուցչության Twitter-ի Էջում զեղեղված հաղորդագրության մեջ: Կազմակերպության տվյալներով՝ նավում կարող Էր լինել 60 մարդ:
Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը հայտնել Է 20 զոհվածների մասին: Ռոյթեր գործակալությունը, վկայակոչելով Թունիսի Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության ներկայացուցչին, տեղեկացրել Է, որ միգրանտերի մեծ մասը եղել են սիրիացիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:







































