Ռուսաստանի դեմ պատժամիջոցները առաջինը հարվածելու են ֆերմերային տնտեսությանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսւոմ արեց գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանը:
«Հացի խնդիր չէ․ Այս պատժամիջոցները առաջինը հարվածելու են ֆերմերային տնտեսությանը: Գարու գինը 150-ից դարձել է 250․ սա ունենալու է բացասական հետևանքներ, անասունների մորթ է սկսվելու, ինչն էլ հանգեցնելու է մսի և այլ ապրանքների շղթայական թանկացման»,-նշեց Մնացականյանը:
Գործարարը մտահոգություն հայտնեց, որ այս իրավիճակում չունենք գյուղնախարարություն․ մեզ հրատապ լուծումներ են պետք:








































