Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) քայլը խոսում է այն մասին, որ պետության հետ համագործակցելու քայլ է անում

Օրերս Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց նախորդ տարվա փետրվարից անազատության մեջ գտնվող Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտպանության նախարարությանը 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն՝ 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ Գալստյանն ազատ է արձակվել 50 մլն գրավի դիմաց։

Նրա փաստաբանը պնդում է՝ 5.5 միլիոն դոլարի չափով վնասի վերականգնումը չի նշանակում, թե կալանքից ազատ արձակված Դավիթ Գալստյանն ընդունել է իր մեղքը։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Դավիթ Գալստյանի՝ գրավի դիմաց ազատ արձակելուն, նշեց, որ եթե պետությունը քո առաջ գործարք է դնում՝ էսքան փողը բեր մուծի և ազատության մեջ կլինես, մարդն էլ մտածում է՝ փողը տամ, դուրս գամ․կդատվեմ՝ փողը կմնա պետությանը, չեմ դատվի, կմնա ինձ:

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն դիտարկումներին, որ 5.5 միլիոն դոլարի չափով վնասի վերականգնումը նշանակում է, որ Պատրոն Դավոն մուծվել է գումարը, նախկինում չէին էլ մուծվում, որ ընդունել է իր մեղքը, փաստաբանը նշեց, որ կլինի՞ թուղթը բերեք ցույց տան, որ ինքը մեղքն ընդունել է:

«Ցուցմունքի մեջ պետք է գրած լինի՝ մեղքս ընդունում եմ, կներեք: Վնասը վերականգնել դա չի նշանակում: Ավելին ասեմ, դա խոսում է մարդու օգտակար լինելու պատրաստակամության մասին: Ես Դավիթ Գալստյանին չեմ ճանաչում, հանդիպել եմ մեկ անգամ, զուտ գործնական, բայց իր քայլը ընդամենը խոսում է այն մասին, որ ինքը պետության հետ համագործակցելու քայլ է անում»,-ասաց Սիրունյանը:

Նա նշեց, որ Դավիթ Գալստյանը բիզնեսներ ունի աշխարհի մի քանի երկրներում՝ զենքի վաճառքով է զբաղվում․ որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ այդ ինչպես է լինում, որ որևէ պետության մեջ ինքը այդ պրոբլեմը չունի, Հայաստանում ունի:

«Այսինքն՝ ինքը որոշել էր Հայաստան բերել 1945 թվականի թնդանոթ, բա էդ ո՞նց է, որ այդ թնդանոթը չէր տանում Սերբիա, Հունգարիա, Բուլղարիա, իսկ Հայաստան բերում էր: Դա պետք է նախկին ոստիկան Դավիթ Տոնոյանին հարցնել՝ այդ ո՞նց եղավ, որ քո ժամանակ պատրոն Դավիթը սկսեց մատակարարել այսպիսի զենք, որը նախկինում չի եղել: Այդ ինչպե՞ս եղավ, որ քո ժամանակ բանակին սկսել են մատակարարել անորակ զենք ու ելակ»:

Ինչ վերաբերում է դատախազության մեկնաբանությունը, թե Դավիթ Գալստյանը գրավով ազատ է արձակվել, քանի որ նվազել է վկաների վրա նրա ապօրինի ազդեցության վտանգը, Սիրունյանն ասաց. «Ի՞նչ վկա, էդ կարգի գործը, ինչն իրենք քննում են, այդտեղ ի՞նչ վկա: Դա հո խուլիգանություն չի՞, որ ինչքան շատ մարդ պատմի՝ ով է ում քֆուր տվել, այդքան վկաները շատ լինեն, հիմնավոր լինի: Սա տնտեսական գործ է, կամ այդ հրթիռը դու առել ես, կամ չես առել: Հրթիռն էլ իր տեղում է: Գրավը չփախչելու միջոց է»:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Դավիթ Տոնոյանի փաստաբանի հայտարարությունը, թե քրգործում չկան այնպիսի տեղեկություններ, որոնք թեկուզ չնչին չափով կարող են ապացուցել Տոնոյանի կալանքի տակ գտնվելը, Սիրունյանը պատասխանեց. «Ես հիմա մի ինֆորմացիա եմ տալիս, որ հենց մեկն էլի այդպես կխոսի, կարող ես ներկայացնել: Ասում ես՝ Տոնոյան, իսկ ո՞նց է լինում, որ քո մանկապարտեզի ընկերը հայկական բանակին սնունդ է մատակարարում՝ չլինելով սննդի մատակարարման ոլորտում ոչինչ: Ինքը բուժտեխնիկա ներկրող է, ընկերությունը կոչվում է «Մեդիթեք», անունն էլ՝ Անուշավան Խաչատրյան: Թող այդ ֆոկուսն էլ բացատրեն, մենք էլ օգտվենք այդ ֆոկուսից:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում