Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը կասկած չունի, որ Բլինքենի զգուշացումից հետո Արցախումը գազամատակարարումը վերականգնվեց․ «Բլինքենի զանգը Փաշինյանին ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն չի մոռացել մեր տարածաշրջանի խնդիրները, իսկ Ալիևին զգուշացում էր՝ մենք ձեզ հետևում ենք, հավաքեք ձեզ»:
Անդրադառնալով Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցին, քաղաքագետ նշեց, որ ՌԴ-ն փորձում է Հայաստանի միջոցով թուլացնել պատժամիջոցների քաղաքականությունը:
Գրիգորյանը կարծում է, որ այս իրավիճակում ճիշտ է, որ Արարատ Միրզոյանը այցելի ԱՄՆ:








































