ՀՀ տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը հայտնեց, որ մեր հիմնական շրջանառությունը դեպի ԵԱՏՄ իրականացվում է ռազմական վրացական ճանապարհով, որը սպառել է իրեն, իսկ Լարսում էլ լուրջ կուտակումներ:
Որպես այլընտրանք՝ Հովհաննիսյանն առաջարկում է լաստանավի գործարկումը․ «Մեզ համար կարևոր լուծում կլիներ շրջանառությունը ավելացնել լաստանավի գործարկմամբ:Կառավարությանը առաջարկներ ներկայացրել ենք՝ ինչպես լաստանավը գործարկել:Երկրում պետք է ստեղծվի լոգիստիկայով զբաղվող միավոր, որը պատասխան կտա այս խնդիրներին»,-նշեց Հովհաննիսյանը:










































