Առաջին անգամ չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը կորդինացնում են գործողությունները ՀՀ հետ որևէ գործընթացում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ հստակեցնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների ուղերձն է, որ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման հարցերը լուսանցք չմղեն․ «Հայաստանը գտնում է, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով»:










































