Tuesday, 30 04 2024
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը

Որոշ առցանց հարթակներ, համոզված եմ՝ միտումնավոր, խեղել են իմ հարցազրույցը․ Էդուարդ Աղաջանյան

Որոշ առցանց հարթակներ, համոզված եմ՝ միտումնավոր, խեղել են «Ազատություն» ռադիոկայանին տրված իմ հարցազրույցը՝ ներկայացնելով, թե ես առաջարկել եմ բանակցությունների ընթացքում «քննարկել Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«Հարկ եմ համարում նախ մեջբերել հարցազրույցի այդ հատվածը՝ սղագրությամբ։

— Պարոն Աղաջանյան, այնուամենայնիվ, Հայաստանը պատրա՞ստ է, հաշվի առնելով այս առաջին կետը Ադրբեջանի ներկայացրած, սկսել բանակացություններ՝ Արցախը Ադրբեջանի կազմում դիտարկելով։ Ենթադրենք, Բաքուն երաշխիքներ է առաջարկում, դուք անընդհատ հայ ինքնության հարցն եք բարձրացնում։

— Ես կարծում եմ, որ բանակցություններ պետք է սկսել…

— Այդ թվում՝ այդ հարցով։

— Ես կարծում եմ՝ բանակցություն պետք է սկսել։ Այդ թվում՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցով:

— Որը կարող է և լինել Ադրբեջանի կազմում։

— Ես կարծում եմ՝ դա բանակցությունների ընթացքում պետք է հստակեցվի։

Լրագրողի հետ կենդանի հարցուպատասխանի իմաստը հետևյալն է․

Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման դիրքերից, որին հասնելու նվազագույն պայման է բանակցությունների գործընթացի մեկնարկը։ Միաժամանակ՝ Հայաստանը մերժում է բանակցությունների մեկնարկին ընդառաջ որևէ նախապայմանի առաջ քաշումը։

Հետևաբար կողմերի կարմիր գծերը պետք է ներկայացվեն և քննարկվեն հենց բանակցությունների ընթացքում, այլ ոչ դրանց մեկնարկից առաջ, որը թերևս ամենակարճ ճանապարհն է գործընթացը փակուղի մտցնելու և վերջնականորեն վիժեցնելու։

Հետևաբար եթերում հնչեցրած իմ առաջարկը եղել է վերսկսել բանակցությունները՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման նպատակով, այլ ոչ թե լրագրողի և իմ բառերի այն «կարկատանը», որ հրամցրել են որոշ պսևդոլրատվականներ»,-նշել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում