Saturday, 20 06 2026
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը

Ադրբեջանի արտգործնախարարությունից պատասխանել են Արարատ Միրզոյանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցին՝ հայտարարելով, թե «եթե Հայաստանը ևս լուրջ է վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման և տարածաշրջանում խաղաղության կառուցման հարցին, ապա պետք է իր կոնկրետ առաջարկները ներկայացնի»: Այդ մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչությունից:

«Կարիք չկա կրկնելու մեր այն դիրքորոշումը, որը բազմիցս շարադրել ենք: Հաշվի առնելով երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացման և հակամարտությունից հետո տարածաշրջանում խաղաղության կառուցման կարևորությունը՝ Ադրբեջանը առաջ է քաշել համապատասխան առաջարկություններ և պատրաստ է առաջ շարժվելու այդ ուղղությամբ: Եթե Հայաստանը նույնպես լուրջ է վերաբերվում այդ հարցին, ապա պետք է իր կոնկրետ առաջարկները ներկայացնի և դրանով ցուցադրի իր պատրաստակամությունը սկսելու առարկայական և արդյունքների միտված բանակցություններ», – նշված է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունում:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 15-ին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում անդրադարձել էր ադրբեջանական կողմի ներկայացրած 5 կետերին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ և առաջին հերթին ընդգծել էր, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պիտի ընթանան առանց նախապայմանների:

«Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրները, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, ըստ էության, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։ Հարկ է նկատել նաև, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը», – ասել էր Հայաստանի արտգործնախարարը:

Մարտի 11-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Բաքուն Երևանին է ուղարկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթ և սպասում է պատասխանի: Մարտի 14-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանրայնացրել էր ուղարկված 5 կետերի բովանդակությունը՝ նշելով, թե Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի հետ բանակցությունների այն պայմանով, որ Հայաստանը կընդունի այդ «հինգ հիմնարար սկզբունքները»:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի, հինգ կետից բաղկացած փաստաթղթի նախագծում հետևյալ դրույթներն են.

– Միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության և միմյանցից քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,

– Փոխադարձ հաստատում միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններից և իրավական պարտավորություն ապագայում ևս նման ոտնձգություններից հրաժարվելու մասին,

– Կողմերը պարտավորվում են ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև այլ հանգամանքներից, որոնք հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը,

– Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

– Տրանսպորտային ուղիները և հաղորդակցությունների բացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում այլ համապատասխան հաղորդակցությունների և համագործակցության հաստատում:

Չնայած հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում խաղաղության հաստատման Բաքվի պատրաստակամության բարձրագոչ հայտարարություններին՝ Ադրբեջանը ճիշտ հակառակն է անում գործնական դաշտում՝ մի կողմից շարունակելով ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների հայկական պատմամշակութային ժառանգությունը, մյուս կողմից պարբերաբար սրելով լարվածությունը թե՛ հայ-ադրբեջանական սահմանին, և թե՛ Արցախում: Նախորդ շաբաթ Արցախի Հանրապետության իշխանության մարմինները հաղորդում էին, որ ադրբեջանական զինուժը կրակում է հայկական մի շարք բնակավայրերի, մասնավորապես՝ Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ: Մարտի 10-ին ադրբեջանական կողմի կրակոցից իր տան բակում աշխատանքներ կատարելիս վիրավորում էր ստացել Խրամորթ գյուղի բնակիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում