«Հայկական ժամանակը» գրում է, որ Լոս Անջելեսի հայ համայնքում ստորագրահավաք է սկսվել Սերժ Սարգսյանի մուտքը ԱՄՆ տարածք արգելելու պահանջով։
Այս մասին «ՀԺ»-ին հայտնել է ԼԱ-ում հեռարձակվող «Վարագույր» հայկական հեռուստածրագրի հեղինակ Ռուդիկ Հովսեփյանը։
«Վերջինս ասել է, թե լոսանջելեսահայերի կողմից ստորագրված այդ փաստաթուղթը փոխանցվելու է ԱՄՆ պետդեպարտամենտին, պետական կառավարման այլ մարմինների՝ ընթացք տալու համար»,- հավելում է թերթը։










































