Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստանն ամփոփում է #ՄԱԹԵՄարդ արշավը՝ նշանավորելով Մաթեմատիկայի միջազգային օրը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAIM աքսելերատորը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի (ԿԳՄՍ) ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները Մաթեմատիկայի միջազգային օրը՝ մարտի 14-ին, ամփոփել են ՄԱԹԵՄարդ արշավը։ ՄԱԹԵՄարդի նպատակն է դեռահասների ու երիտասարդների, հատկապես՝ աղջիկների շրջանում նպաստել գիտական, տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական (STEM) կրթությանն ու կարիերային՝ հավատարիմ մնալով Մաթեմատիկայի միջազգային օրվա 2022թ․ խորագրին՝ «Մաթեմատիկան միավորում է»։

2021 թ. Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ գենդերային ճեղքվածքի զեկույցի համաձայն՝ STEM բնագավառում կանանց և աղջիկների ներգրավվածությունը Հայաստանում կազմում է 10.16 տոկոս, իսկ տղաներինը՝ 22.50 տոկոս։

«ՄԱԶԾ ImpactAIM-ի շրջանակում մենք մշակել ենք Աքսելերատոր#5 ծրագիրը՝ ուղղված կայուն զարգացման հինգերորդ նպատակին։ Աքսելերատոր#5-ը վերջին երեք տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԻԼՏԿ հիմնադրամի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի (AITC), Հայաստանի ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիայի հետ գործակցաբար Հայաստանում խրախուսել է ավելի քան 1000 աղջիկների ու երիտասարդ կանանց կրթությունն ու կարիերան STEM բնագավառում։ ՄԱԹԵՄարդն արշավ է, որը մեր երկրում մղում է հարյուրավոր երիտասարդների մուտք գործել STEM ոլորտ», – նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

ՄԱԹԵՄարդ արշավի շրջանակում փետրվարի 21-25-ը Երևանում, իսկ փետրվարի 28-ից մարտի 4-ը Սիսիանում կազմակերպվել են հնգօրյա աշխատարաններ, որոնց մասնակցում էին Աքսելերատոր#5 ծրագրի շրջանավարտները՝ 10-14 տարեկան 40 աղջիկ։

Աշխատարանների մասնակիցները նկարիչ Տիգրան Մանգասարյանի և երիտասարդ կին մենթորների ուղղորդմամբ սովորել են կոմիքս ստեղծել, որի գլխավոր հերոսուհին՝ ՄԱԹԵՄարդը, մաթեմատիկական տարբեր կարողությունների շնորհիվ հաղթահարում է մարտահրավերները։

«Այսօր դպրոցներում ավելի շատ աղջիկներ կան, քան երբևէ, բայց նրանք միշտ չէ, որ ունենում են իրենց ընտրությամբ կրթություն ստանալու այն նույն հնարավորությունը, որն ունեն տղաները։ Շատ հաճախ կանանց և աղջիկներին հետ են պահում նախապաշարմունքներն ու սոցիալական նորմերը, որոնց պատճառով նրանք չեն կարողանում մուտք գործել կրթության այն ոլորտ, որում մեծ ներուժ ունեն։ Աղջիկները պատշաճ ներկայացված չեն հատկապես STEM բնագավառում։ Հետևաբար նմանօրինակ նախաձեռնություններով STEM ոլորտ աղջիկների և կանանց մուտքը խրախուսելը կարևոր հրամայական է։ Ահա թե ինչի մասին է ՄԱԹԵՄարդը»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

«Մաթեմատիկան գիտություն է, որը ճանապարհ է բացում դեպի մյուս գիտություններ։ Սակայն, ցավոք, մենք դեռևս ունենք հանրային կարծրատիպեր, ըստ որոնց՝ STEM ոլորտում առավել մեծ ընդունակություններ ունեն տղաները։ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է առաջ տանել գաղափարը, որ մաթեմատիկան կարևոր է, և աղջիկները ևս պետք է մուտք գործեն մաթեմատիկայի ոլորտ»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Արշավի շրջանակում ՄԱԶԾ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև «Մաթեմն ամենուր» խորագրով լուսանկարների մրցույթ են կազմակերպել, որին մարտի 2-9-ը ավելի քան 300 պատանի է մասնակցել։

Մրցույթի հաղթողները հայտնի դարձան այսօր՝ մարտի 14-ին՝ Մաթեմատիկայի միջազգային օրը կայացած միջոցառման ընթացքում։ Լավագույն լուսանկարների հեղինակները ստացան հատուկ մրցանակներ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը շարունակելու են աշխատել ՄԱԹԵՄարդ կոմիքսների գրքի էսքիզների վրա, որոնց վերջնական տարբերակը կթողարկվի հոկտեմբերի 11-ին՝ Աղջիկ երեխաների միջազգային օրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում