Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Վահագն Խաչատուրյան. Ժողովրդավարությունը զարգանալ և ընդարձակվել չի կարող, եթե…

Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ ժողովրդին տրված հետևյալ երդմամբ․ «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է. «Ցանկացած երկրի զարգացման համար շատ մեծ նշանակություն ունի կառավարման համակարգի ընտրությունը: Սակայն պետական կառավարման այս կամ այն համակարգն ինքն իրեն ժողովրդավարություն կամ բռնապետություն չի ծնում, բայց նրանցից յուրաքանչյուրը, միահյուսվելով հասարակական կյանքի այլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոնների հետ, կարող է հիմք հանդիսանալ մի դեպքում իսկական ժողովրդավարության ձևավորման, մեկ այլ դեպքում՝ բռնապետության հաստատման համար:

Այստեղ, իհարկե, իր մեծ դերակատարումն ունի գործող քաղաքական համակարգը, քաղաքացիական հասարակությունն իր գաղափարախոսությամբ, անաչառությամբ, ակտիվ գործունեությամբ:

Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրությամբ հռչակվել է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն: Սահմանադրության մեջ ամրագրված նորմերը որոշակի հակակշիռների մեխանիզմներ են նախատեսում, որոնք կոչված են ապահովելու իշխանության երեք թևերի՝ օրենսդիրի, գործադիրի և դատականի գործունեությունը՝ ուղղված սահմանադրությամբ նախատեսված պետական կառավարման համակարգի անխափան գործելուն՝ անկախ իրավիճակներից: Այս համակարգում, իհարկե, իր ուրույն տեղն ունի նաև Նախագահի ինստիտուտը, որն ըստ Սահմանադրության հանդիսանում է Պետության գլուխը, հետևում է Սահմանադրության պահպանմանը:

Մեր ժողովրդի պատմության տարբեր ժամանակահատվածների իրադարձություններին անդրադարձը հիմնականում հնարավորություն չի տալիս մեզ հետաքրքրող շատ հարցերի պատասխանները ստանալ. շատ դեպքերում դա անհնար է, քանի որ իրականությունը գնահատելու համարձակություն չենք ունենում կամ էլ չենք ունեցել: Իրականությունը գնահատելու համար չափազանց կարևոր է պատրանքներից ազատվելը, որն էլ հնարավորություն կտա ընդունելու, օրինակ, որ քաղաքական ոչ մի համակարգ իդեալական լինել չի կարող: Ե՛վ նախագահական, և՛ խորհրդարանական քաղաքական համակարգերը բոլոր պետություններում, իրենց առավելություններով հանդերձ, ունեն որոշակի թերություններ ու բացթողումներ: Եթե այս կամ այն երկրում հետևողականորեն չեն իրականացվում և ամրապնդվում ժողովրդավարական գործընթացները, չեն հարգվում մարդու իրավունքները, չեն պաշտպանվում մարդկանց բոլոր խմբերի շահերը, ապա ժողովրդավարությունը զարգանալ և ընդարձակվել չի կարող:

Մի երկրի ժողովրդավարությունը կարող է տարբեր լինել մյուս երկրի ժողովրդավարությունից, սակայն այս կամ այն երկրի ժողովրդավար քաղաքական համակարգին պետք է բնորոշ լինի.

· իշխանության տարանջատումը,
· օրենքի գերակայությունը,
· զանգվածային լրատվության միջոցների ազատությունը,
· քաղաքական մրցակցությունը,
· իշխանափոխության հնարավորությունը,
· ազատ ընտրությունները:

Մեր երկրի Սահմանադրությունն այս առումով նախատեսում է Անփոփոխելի հոդվածներ, որոնք կոչված են երաշխավորելու Հայաստանի Հանրապետության գոյությունը: Դրանք ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 203-րդ հոդվածներն են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում