Friday, 26 06 2026
Մենք Ձեր կողքին էինք պատերազմի ժամանակ. Ալիևը փոխում է Իրանի նկատմամբ հռետորաբանությունը
Լուկաշենկոն «լքել» է Պուտինին․ ի՞նչ «պատիժ է սպասում» նրան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները

Ռազմական ռեֆորմի ռազմավարական բազան և օպերատիվ հրամայականները

Մենք գտնվում ենք կարևորագույն ռեֆորմների փուլում, նախորդ շաբաթ խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորնեերից մեկի հարցին, թե ինչով է պայմանավորված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ՀՀ ԶՈՒ ԳՇ բարձրագույն ղեկավարության փոփոխությունը: Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ աշխարհաքաղաքական վիճակը բարդ է միշտ, հետևաբար Հայաստանն իր համար կարևոր խնդիրները լուծելու առումով չի կարող սպասել այդ վիճակի հանդարտման, ինչը անկասկած մոտ ապագայի հարց չէ: Միաժամանակ, ըստ Պապիկյանի, զինուժի ռեֆորմի լայն խնդրի համատեքստում պետք է ճանապարհ տանք այն սպաներին, որոնք անցել են 44-օրյա պատերազմի բովով և աչքի ընկել ռազմական գործողություններում ցուցաբերած խիզախությամբ, արդյունավետությամբ: Պաշտպանության նախարարը շոշափում է կարևորագույն խնդիր, որին անդրադարձել էինք դեռևս ամիսներ առաջ:

Հայկական զինված ուժերի ռեֆորմացիայի գործընթացում պետք է արդյունավետ և օպերատիվ կերպով ներառվի 44-օրյա պատերազմի մարտական փորձը, որ ձեռք են բերել հայկական սպայակազմի ներկայացուցիչները: Ինչ խոսք, պատերազմի ընթացքում եղել են այնպիսիք, որոնք ոչ միայն փորձ չեն ձեռք բերել, այլ ձեռք են բերել փախչողի, վախեցողի, խուճապահարի համբավ, նաև այդ ամենի հետևանքով տվել են կորուստներ, որոնք կարող էին չլինել: Սակայն, կա նաև այդ ամենի տրամագծորեն հակառակ կողմը և այն պետք է լինի Հայաստանի զինուժի վերափոխման գործընթացում: Միևնույն ժամանակ, սակայն, մարտական այդ փորձը չպետք է դառնա նոր ֆետիշ, այսինքն հին ֆետիշը չպետք է փոխարինվի նորով: Ի վերջո, Հայաստանը պետք է այսօր պատրաստվի ոչ թե տեխնոլոգիական սերնդի առումով վաղվա, այլ վաղը չէ մյուս օրվա պատերազմի:

Հետևաբար, երեկ 44-օրյա պատերազմում, ծանր, ցավագին կորուստներով պատերազմում ձեռք բերած մարտական փորձն ու հմտությունը, անմիջական պատերազմից եկող գիտելիքը պետք է համալրվի արդիական ռազմագիտության լայն իմացությամբ: Մարտական փորձը անգնահատելի է, առավել ևս, երբ այն ձեռք է բերվել նաև ռազմական հմտության և անգամ հերոսության դրսևորումներով: Միևնույն ժամանակ սակայն, ինչպես արդեն բավականին հայտնի խոսքն է՝ պետք է պատրաստվել վաղվա պատերազմին: 44-օրյա պատերազմն արդեն անցյալ է և հաջորդ հնարավոր պատերազմը՝ մեծ լինի դրա ռիսկն ու հավանականությունը, թե փոքր, պահանջելու է լիովին այլ գիտելիք, հմտություն, պատրաստվածություն:

Հետևաբար, խոսքը խոշոր հաշվով բազայի մասին է, որի վրա դեռ պետք է կառուցվի բուն վերնաշենքը: Ի վերջո, այդ բազան կար նաև առաջին պատերազմից հետո և խնդիրները առաջացան վերնաշենքի կառուցման համատեքստում, երբ բոլորը մնացին առաջին պատերազմի ազդեցության ներքո: Ըստ այդմ, անկասկած կարևոր համարելով 44-օրյա պատերազմում աչքի ընկած սպայակազմին հայկական բանակի կառավարման և վերակազմակերպման գործում էական դերակատարում վստահելու հանգամանքը, հարկ է նաև արձանագրել մի կարևոր բան՝ այդ փորձը բազան է, որ պետք է համալրվի ժամանակակից և անընդհատ արդիականացող ռազմա-տեխնոլոգիական գիտելիքով: Ըստ այդմ, չրափազանց կարևոր է, որ հայկական զինուժն այժմ էլ չմնա զուտ «44-օրյա պատերազմի ռեժիմում»: Առավել ևս, որ տվյալ պարագայում խնդիրը ոչ թե գալիք հավանական կամ նվազ  հավանական որևէ պատերազմի սցենարներն ու տեսակը «կանխատեսելն» է, այլ այդուհանդերձ նաև որոշակի անկանխատեսելիության աստիճանի պատրաստ ճկուն ռազմուժի և պաշտպանական համակարգի ձևավորումը, որովհետև կանխատեսել ամբողջը՝ հնարավոր չէ, հետևաբար գերխնդիրն է ապահովել ռազմական մարմինը հրատապ, օպերատիվ ճկունության համակարգային հատկանիշներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում