Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ռուսական զորքերի կողմից օկուպացված Խերսոնում փորձ է արվելու ստեղծել «ժողովրդական հանրապետություն», ինչպես եղավ 2014 թվականին Դոնեցկում և Լուգանսկում։
«2014 թվականի ձեռնարկի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը հուսահատորեն փորձում է Խերսոնում «ժողովրդական հանրապետության» համար կեղծ «հանրաքվե» անցկացնել։ Ժողովրդի մեջ զրո աջակցություն կա, քանի որ դա լրիվ հորինվածք է, պետք է կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, եթե այդ ծրագրերն իրականացվեն: Խերսոնը կա և միշտ կլինի Ուկրաինա»,- գրել է Կուլեբան Twitter-ում: