Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Հայաստանում ավելացել է սեփական խնդիրները դիմացինի ոչնչացմամբ լուծողների թիվը

Հոգեբան Արշակ Գասպարյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հանցագործությունների աճի հոգեբանական կողմին՝ նշեց, որ յուրաքանչյուր տեսական վերլուծություն վկայում է, որ բոլոր ճգնաժամերի ժամանակ, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական և այլն, առհասարակ աճում են հանցագործությունները: Հիշեցնենք, որ 2011 թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել են 8465 հանցագործությունների դեպքեր, դրանք աճել են 573-ով կամ 7,3%-ով: Հանցագործությունների դեպքերի ընդհանուր աճին հակառակ, 114 դեպքով կամ 6,8%-ով նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները (1681-1567)` կազմելով ընդհանուր դեպքերի 18,5%-ը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 21,3%-ի դիմաց:

Նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու (645-629), այդ թվում` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքերը (98-92), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների (54-42), այդ թվում` բռնաբարության և բռնաբարության փորձի դեպքերը (16-5): Աճ է արձանագրվել սպանության (21-28), սպանության փորձի (9-20) դեպքերով:

«Հոգեբանական տեսակետից կյանքի և անձի դեմ ուղղված հանցագործությունները շատ ավելի խոսում են դժվարին իրավիճակներում անձանց կողմնորոշման դժվարությունների մասին: Ասել է թե՝ իրավիճակներ, երբ ուղղակիորեն լարված է ամբողջ մթնոլորտը, լարված է մարդը:

Կոնկրետ իրավիճակներում, երբ անհրաժեշտ է այլընտրանքային լուծումներ գտնել, և անձը այդ լուծումներին չի գնում՝ նյարդային պոռթկումը նպաստում է արարք կատարելուն, որն ըստ էության քրեական օրենսգրքով սահմանված է որպես հանցագործություն: Այդ արարքը ենթադրում է դիմացինի ոչնչացում, դիմացինի մեջ տեսնել սեփական խնդիրը և դիմացինի ոչնչացմամբ լուծել սեփական խնդիրը: Սա շատ հոգեբանական, միգուցե նաև հոգեվերլուծական վերլուծություն է պահանջում, բայց դրա մեջ կա նաև որոշակի էթնիկ պարունակություն, որովհետև առհասարակ ՀՀ-ում առ այսօր միշտ էլ մեծ թիվ են կազմել կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունները: Այդ թվում՝ մարմնական վնասվածքներից մինչև սպանություն»,- մանրամասնեց հոգեբանը:

Մեր այն դիտարկմանը, թե սպանության և անձի դեմ ուղղված հանցագործությունների աճը արդյո՞ք պայմանավորված չէ նաև անպատժելիության մթնոլորտով՝ պատասխանեց, որ առհասարակ հանցագործությունների աճը պայմանավորված է պատժի անխուսափելիության վատ կամ բացարձակ չկիրառումից: «Բացի այդ, կանխարգելիչ աշխատանքներն են բացակայում Հայաստանում: Ասել է թե՝ կատարվում է արարք, դրան կա իրավական որակում և կա ազատազրկում կամ հասարակությունից այս կամ այն կերպ մեկուսացման տարբերակ: Այնինչ նախականխիչ և կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում երիտասարդության, դպրոցականների շրջանում քարոզչական աշխատանքներ, կրթության կարևորում, մշակութային արվեստի ինչ-որ ճյուղերի կարևորում չի իրականացվում: Սա համակարգային մոտեցում է, սակայն այս աշխատանքների բացակայության արդյունքում ուղղակիորեն չի կարող աճել հանցագործությունների և հանցագործ անձանց թիվն ու տոկոսը: Այդ թվում հանցագործությունների որակական առումով փոփոխությունը: Այսօր, բացի մարդու դեմ ուղղված հանցագործությունները, շատ է նաև գողությունը և թմրամիջոցների օգտագործումը, որը նույնպես սոցիալական խնդիրների համախումբ է՝ սովորական կենսական պահանջմունքների բավարարումից մինչև սեփական խնդիրները մոռացության տալու պատրանք, այդ թվում՝ ալկոհոլի կամ թմրամիջոցի օգտագործում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում