Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Վաղը Ռուսաստանը կարող է ասել՝ մեծ պատերազմի մեջ եմ, ինձ Արցախի 2000-անոց զորքը պետք է, ի՞նչ ենք անելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հաստատեց այն տեղեկությունը, որ վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում կա։Նա նշել է, որ դա ընդգծվում է նաև Արցախին բնական գազ մատակարարելու խողովակաշարի խափանմամբ։

Վարչապետը զերծ մնաց որևէ գնահատականներից՝ տեղեկացնելով, որ Արցախի և միջազգային գործընկերների հետ աշխատում են՝ իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ

Փորձագետներն ավելի վաղ չէին բացառում, որ Ադրբեջանը, օգտվելով ռուս – ուկրաինական պատերազմից, գիտակցելով, որ ամբողջ աշխարհի ուշադրությունն այնտեղ է և որևէ այլ խնդիր այլ տարածաշրջանում չի կարող շեղել այդ ուշադրությունը,  կարող է դիմել սադրանքների։ Ադրբեջանը կրակում է Երասխի ուղղությամբ, որտեղ զոհ ու վիրավոր ունեցանք, ապա՝ Արցախի խաղաղ բնակչության ուղղությամբ և բարձրախոսով հեռանալու կոչեր անում, հիմա էլ փաստորեն թույլ չի տալիս պայթեցված գազատարը նորոգվի` Արցախն առանց գազի թողնելով:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ նման սադրանքները միանգամայն  կանխատեսելի էին․ «Դեռ նախքան պատերազմը մենք զգուշացրել ենք, որ Ադրբեջանը կարող է իրավիճակից օգտվել։ Պարզ է՝ ամբողջ աշխարհի  ուշադրությունը հիմա սևեռված է ուկրաինական հարցերի վրա, քանի որ այնտեղ լայնամասշտաբ պատերազմական գործողություններ են։ Այո՛, Ադրբեջանը հասկանալով, որ մենք շատ թուլացած ենք, կոպիտ ասած «նե դո նաս», կարող է  նոր դիրքեր գրավել կամ ինչ-որ հարցեր լուծել։ Համոզված չեմ, որ կգնա մեծ ռազմական գործողությունների, քանի որ Ռուսաստանի նման կհայտնվի պատժամիջոցների տակ։ Ես կարծում եմ, որ այս անգամ մեր իշխանությունները բաց չեն թողնի այդ գործիքները՝ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ։ Բայց այո՛, իրենք կարո են փորձել օգտվել իրավիճակից։ Այս ակտիվացումն, այո՛ բավական կանխատեսելի էր։ Սա էլ մի սադրանք է, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Ադրբեջանի համար, բայց մենք հետևությունները պետք է անենք։ Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է  և այդ երկրի ղեկավարությունը չի հարգում միջազգային խաղի կանոնները, կարող է գնալ նման  սադրանքների ու ավանտյուրաների»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ այստեղ շատ կարևոր է իսկապես օգտագործել միջազգային գործիքակազմը․ «Ինչքան ես  լսեցի՝ նույնիսկ զորք ու ծանր տեխնիկա  են մոտեցնում սահմանին։ Եթե իսկապես այդպես է՝ ապա կարելի է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ, Մինսկի խմբին։ Իհարկե Ռուս-ուկրաինական պատերազմից հետո պարզ չէ այդ խումբը կա, թե ոչ, բայց մենք պետք է դիմենք ամենատարբեր միջազգային ատյաններին՝ առաջին հերթին ՄԱԿ ԱԽ-ին։ 2020 թվականի պատերազմի ժամանակ մեզ կարողացան ապակողմնորոշել՝ առ այն, որ Ռուսաստանը հարցերը կլուծի, հարց չկա, բայց հուսամ այժմ իշխանություններն ու հասարակությունը չեն խաբնվի։ Ի վերջո՝ հիշու՞մ եք այդ ժամանակ էլ քննարկվում էր, եթե նույնիսկ դադարեցվի պատերազմը, թող լինեն բազմազգ խաղաղապահներ, բայց դա տեղի չունեցավ»։

Քաղաքագետը չի բացառում, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի պատճառով կարող է դուրս բերել  իր խաղաղապահներին Արցախից․ «Վաղը կարող է ասել՝ գիտեք ինչ, ես պատերազմի մեջ եմ, ինձ այդ 2000 զորքը պետք է։ Հետո ի՞նչ են անելու։ Մենք պետք է Մինսկի խմբի առջև այժմ  այդ հարցը դնենք, ու այստեղ միջազգային  խաղաղապահներ բերվեն։ Վստահ եմ՝ հիմա ավելի ուժեղ կարձագանքեն, քան այն ժամանակ։ Շատ լավ է, որ Նիկոլ Փաշինյանը գնաց Ֆրանսիա, իսկ արտգործնախարարը Անթալիայում է։ Դա շատ լավ է, հուսամ կշարունակենք։ Անպայման ամերիկացիների հետ պետք է ամենաբարձր մակարդակով հանդիպենք, փորձենք անվտանգային հարցերից խոսել։ Քանի որ Ռուսաստանը  պրոադրբեջանական ու պրոթուրքական քաղաքականություն է վարում մեր տարածաշրջանում, հիմա էլ ուշադրությունը շեղել է դեպի Ուկրաինա։Այն պարտավորությունները, որ նա ստանձնել է  Ղարաբաղի հայերի առաջ՝ կարող է  չկատարել ու բացատրել հետևյալ կերպ․ մեծ պատերազմ է այնտեղ, մեր ուշադրությունը շեղված է»։

Գրիգորյանը համարում է, որ մենք այդ բոլոր ռիսկերը պետք է հաշվարկած լինենք․«Պարզ է, որ իշխանությունները դա հասկանում են, բայց քանի որ Ադրբեջանն արհեստականորեն վերջին 2-3 օրը սկսեց սրել իրավիճակը, ուրեմն պետք է արագացնենք մեր արձագանքները»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում