Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին (2004-2006 թվականներ) մեկնել է Ուկրաինա՝ մասնակցելու պատերազմին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՊՆ թվիթերյան էջը։ «Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին վրացի կամավորների հետ օգնում է մեզ պայքարելու ռուս օկուպանտների դեմ», – նշվում է հաղորդագրությունում։