Thursday, 18 06 2026
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ԱՄՆ հետախուզական մարմիններ. Պուտինը կարող է սաստկացնել ռազմական գործողությունները Ուկրաինայում

ԱՄՆ հետախուզական ծառայությունների ղեկավարները երեքշաբթի օրը հայտարարել են, որ Վլադիմիր Պուտինը կարող է սաստկացնել իր հարձակումները Ուկրաինայում՝ չնայած միջազգային պատժամիջոցների հետևանքով առաջացած ռազմական անհաջողություններին և տնտեսական դժվարություններին:

«Մեր վերլուծաբանները կարծում են, որ Պուտինին դժվար թե զսպեն նման անհաջողությունները, և որ նա կարող է սրել իրադրությունը», – ասել է Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը միջազգային սպառնալիքների հարցերով Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեի ամենամյա լսումների ժամանակ:

Այսքան բարձր լարվածության դեպքում միշտ կա «չկանխամտածված էսկալացիայի ներուժ», ասում է Հեյնսը: Նա հայտարարել է, որ հետախուզական մարմինների վերլուծաբանները չեն նկատել փոփոխություններ Ռուսաստանի միջուկային քաղաքականության մեջ, բացի այն փոփոխություններից, որոնք հայտնաբերվել են նախորդ միջազգային ճգնաժամերի ժամանակ։

«Մենք նաև չենք տեսել (Մոսկվայի) դիրքորոշման փոփոխություն միջուկային (ոլորտում) … ավելին, քան նախկինում տեսել ենք լարվածության աճի պահերին», – ասել է Հեյնսը:

«Կարծում եմ՝ Պուտինը այժմ զայրացած է և վրդովված։ Նա, հավանաբար, կկրկնապատկի ջանքերը և կփորձի ջախջախել ուկրաինական բանակը՝ հաշվի չառնելով քաղաքացիական զոհերի թիվը»,- ասել է ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն հետախուզական տեղեկություններ է փոխանակում Ուկրաինայի հետ։

Բերնսը նաև հայտարարել է, որ ինքը և ԿՀՎ վերլուծաբանները չեն տեսնում, թե ինչպես Պուտինը կարող է հասնել իր նպատակներին՝ գրավել Կիևը և Վոլոդիմեր Զելենսկու կառավարությունը փոխարինել մոսկվամետ խամաճիկ ղեկավարությամբ։

Պաշտպանության նախարարության հետախուզության վարչության պետ, գեներալ Սքոթ Բերիերի խոսքով՝ նախնական գնահատականներով, մինչ օրս Ուկրաինա ներխուժման ժամանակ սպանված ռուս զինվորականների թիվը կարող է լինել 2000-ից մինչև 4000:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում