Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ողբերգական սրացում Նախիջևանի ուղղությունից

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի նշանային կրակի մասին, ինչի հետևանքով Հայաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը զոհվել է, իսկ նրա ծառայակիցը, վիրավորվել: Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Ողբերգական դեպքը ըստ տեղեկությունների եղել է Երասխի հատվածում, մարտի 7-ի կեսօրին:

Տևական ժամանակ հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայունություն էր, առանց ողբերգական միջադեպերի: Այդ կայունությունը ընդհատվում է: Հարց է, ընդհատվում է ողբերգական միջադեպով, թե՞ այդ միջադեպը ավելի երկարաժամկետ անկայունության մտադրությունների կամ ծրագրերի մաս է, որ դիտարկում է Ադրբեջանը: Բանն այն է, որ Բաքուն տևական ժամանակ տեղեկություններ է հրապարակում իբրև թե հայկական կողմից հրադադարի խախտումների մասին, որոնք հերքում էր Հայաստանի ՊՆ-ն: Միաժամանակ, Ադրբեջանը իրավիճակը լարված էր պահում նաև Արցախի ուղղությամբ, մասնավորապես շփման գոտուն մոտ գտնվող Խրամորթ գյուղի, որի ուղղությամբ նախօրեին եղել են առավել ինտենսիվ կրակահերթեր:  Սա թույլ է տալիս խոսել այն մասին, որ Ադրբեջանը իրավիճակը լարում է որոշակիորեն համակարգված: Այս հանգամանքը առավել զգայուն է դառնում ուկրաինական պատերազմի ֆոնին, ինչի առանչությամբ հենց սկզբից եղել են դիտարկումներ, թե այդ պատերազմը ինչ ռիսկեր կարող է պարունակել Կովկասում իրավիճակի կայունության, անվտանգության տեսանկյունից:

Հատկանշական է մի բան, որ լարվածությունը փաստորեն աճում է ռուս-թուրքական բանակցային գործընթացին զուգահեռ, որ մասնավորապես բավականին ակտիվ ծավալվեց նախօրեին: Մարտի 6-ին տեղի է ունեցել թե Էրդողան-Պուտին հետախոսազրույց, թե հեռախոսազրույց Չավուշողլուի և Լավրովի միջև: Հազիվ թե Ուկրաինայում «խրված» Ռուսաստանի համար ցանկալի լինի անկայունության ռիսկը Կովկասում: Ավելին, Մոսկվան փորձեց այդ առումով իրեն ապահովագրել Բաքվի հետ «դաշնակցային հռչակագրով»: Մյուս կողմից, իրավիճակի ապակայունացումը կարող է լինել հենց Մոսկվայի վրա ճնշման միջոց: Ընդ որում, ուշադրության է արժանի հանգամանքը, որ դա տեղի է ունենում Նախիջևանի ուղղությունից, որտեղ բավականին մեծ է Թուրքիայի ազդեցությունն ու ներկայությունը:

Լուսանկարը՝ hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում