Պենտագոնը ևս մեկ անանուն պաշտոնյայի ճեպազրույց է անցկացրել պատերազմի ընթացքի վերաբերյալ։ Նման ճեպազրույցներ գրեթե ամեն օր անցկացվում են պատերազմի սկզբից։
Ըստ ԱՄՆ ռազմական գերատեսչության գնահատականի՝ Ռուսաստանը ռազմական գործողություններին ներգրավել է Ուկրաինայի սահմաններին ներխուժումից առաջ կենտրոնացած ուժերի և միջոցների 95%-ը (նախորդ գնահատականը երկու օր առաջ՝ 92%)։ Պենտագոնը նախորդ օրվա ընթացքում չի նկատել ռուսական զորքերի զգալի առաջխաղացում։ Կիևի մոտակայքում գտնվող 64 կիլոմետրանոց շարասյունը դեռ կանգնած է (դիտորդները ենթադրում են, որ այն խրվել է ցեխի մեջ և ամենայն հավանականությամբ սպառել է ողջ վառելիքը)։
Նա ասել է նաեւ, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը առայժմ գերակայության չեն հասել Ուկրաինայի երկնքում. գործում է հակաօդային պաշտպանությունը։ Միաժամանակ երկու կողմերն էլ կրել են մարտական ինքնաթիռների, ուղղաթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի կորուստներ։








































