Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի, Կանադայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հետախուզական ծառայությունները կապեր են պահպանում Ուկրաինայի Անվտանգության ծառայության հետ և ռուս զինվորականների ծրագրերի և տեղաշարժերի մասին հետախուզական տեղեկատվություն են փոխանցում նրան, գրում է BBC-ն։
ԱՀԾ-ն Լեհաստանն անվանել է «լոգիստիկ հանգույց», որի միջոցով արևմտյան երկրներից զենքեր և կամավորներ են մտնում Ուկրաինա:
«Ամերիկացիների հետ լեհական «լոգիստիկ հանգույցի» գործունեությունը ապահովում են նաև Մեծ Բրիտանիայի, Կանադայի և ՆԱՏՕ-ի մի շարք այլ երկրների հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները, որոնք անմիջական կապ են պահպանում Ուկրաինայի անվտանգության ծառայության և ՊՆ հետ», ասվում է հաղորդագրության մեջ։











































