Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Կովկասի հարցը մոտենում է մեծ խաղասեղանին

Մարտի 4-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Այդ տեղեկությունը բավականին ուշագրավ է, եթե հաշվի առնենք հատկապես երկու հանգամանք: Դրանից առաջ տեղի էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Պուտինի հետ, և միևնույն ժամանակ, հեռախոսազրույց էին ունեցել և ուկրաինական պատերազմի թեման քննարկել ԱՄՆ ու Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերը: Իհարկե վերջին օրերին տեղի ունեցող շփումները չեն սահմանափակվում դրանով:

Մասնավորապես, մարտի 4-ին տեղի է ունեցել նաև Պուտինի և Գերմանիայի կանցլերի հեռախոսազրույցը, և նույն օրը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի վարչապետ Էրդողանն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը: Դրանից առաջ էլ Զելենսկին հայտարարել էր, թե Էրդողանը խոսքի տեր տղամարդ է և նա կարող է լինել Ուկրաինայի անվտանգության երաշխավոր: Այդպիսով, համենայն դեպս վերջին երկու օրերի այդ շփումների համատեքստում ձևավորվում է երկու ուշագրավ գիծ: Ֆրանսիան ու Գերմանիան, որոնք դեռևս մինչև պատերազմը ջանք էին գործադրում Ուկրաինայի շուրջ իրավիճակը չլարելու համար, հրաժարվելով նաև Ուկրաինա զենքի մատակարարումից, այս օրերին սկսել են հարաբերվել Պուտինի հետ: Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան զուգահեռ փաստորեն որոշակի խտությամբ շփում են ունեցել Թուրքիայի հետ, իսկ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ընդհանրապես հայտարարել է, որ Էրդողանը կարող է լինել երաշխավոր, ինքը վստահում է նրան:

Ուկրաինայի դեմ ՌԴ սկսած պատերազմից մեկ շաբաթ անց նշմարված այդ երկու վեկտորը արդյո՞ք նշանակում են, որ ուկրաինական հարցում ԱՄՆ-Մեծ Բրիտանիա տիրույթից հասունացվում է Թուրքիայի որոշակի դեր, ինչին ի պատասխան Ֆրանսիան ու Գերմանիան խոսակցություն են սկսում Ռուսաստանի հետ: Անշուշտ, իրավիճակը միարժեք չէ, և առավել ևս վաղ է անել հեռուն գնացող եզրակացություններ: Այդուհանդերձ հարկ է թերևս միտումները պահել ուշադրության կենտրոնում, առավել ևս, որ դրանք կարծես թե ոչ միայն հեռու չեն Հայաստանից, այլ շոշափում են հայաստանյան եզրեր:

Բանն այն է, որ հետաքրքիր զուգադիպությամբ, մարտի 4-ին Երևան է զանգահարել Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի հարցերի պետնախարար Ջեյմս Քլեվերլին, հեռախոսազրույց ունենալով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Խոսակցության թեման, ըստ պաշտոնական հաղորդագրության, եղել է հայ-բրիտանական հարաբերությունը, Հայաստանի ժողովրդավարական հեռանկարը, նաև ռեգիոնալ իրավիճակը: Արարատ Միրզոյանը բրիտանացի պետնախարարին է ներկայացրել Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի սահմանային ներխուժումը, նաև հիշեցրել Բաքվում պահվող ռազմագերիների խնդրի մասին: Այդուհանդերձ, կասկած չկա, որ այդ ամենը չէր կարող տեղավորված չլիներ ուկրաինական ճգնաժամով ստեղծված իրադրության համատեքստում:

Կասկածից վեր է, որ Ուկրաինայի շուրջ խտացված աշխարհաքաղաքական վերադասավորման մեծ գործընթացն ու դրա շուրջ վարվող քննարկումները չեն շրջանցելու Կովկասը: Ըստ ամենայնի, քաղաքական օրակարգում Կովկասի հարցը ավելի է մոտենում իր հերթին: Հայաստանին այստեղ կարող են սպասվել բավականին բարդ քաղաքական մանևրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում