Ուկրաինայի Չեռնիգով քաղաքում մարտի 3-ին ռուսական ավիացիայի ռմբակոծության հետեւանքով 47 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Չեռնիգովի շրջանային վարչակազմի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Ըստ բժշկական հաստատությունների թարմացված տեղեկատվության՝ երեկ՝ մարտի 3-ին, Չեռնիգովի տարածքում ռուսական ավիացիայի ռմբակոծության հետևանքով զոհվել է 47 մարդ՝ 38 տղամարդ և 9 կին, 18 մարդ փրկվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։








































