Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը BBC-ին ասել է, որ ռուսական զրահամեքենաներում հայտնաբերված հետախուզական փաստաթղթերը ցույց են տալիս, որ ռուսական ռազմական արշավը հետ է մնում ժամանակացույցից, և որ ուկրաինացիներին «ազատարարներ» երևալու ծրագրերը ձախողվել են:
Ավելի վաղ նախագահ Պուտինը ռուսական հեռուստատեսության եթերում հայտարարել էր, որ «հատուկ գործողությունն» ընթանում է ըստ պլանի, և բոլոր առաջադրանքները կատարվում են։











































