Վիլնյուսի քաղաքապետարանը որոշել է փոխել Լիտվայում ՌԴ դեսպանատան հասցեն․ այն կկոչվի Ուկրաինայի հերոսների փողոց։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Ռեմիգիուս Շիմասիուսը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Այսուհետ ՌԴ դեսպանատան յուրաքանչյուր աշխատակից այցեքարտի վրա պետք է գրի «Ուկրաինայի հերոսներ», իսկ դեսպանատուն նամակ գրողը պետք է մտածի ռուսական ագրեսիայի զոհերի և Ուկրաինայի հերոսների մասին», ասել է Լիտվայի մայրաքաղաքի ղեկավարը։