Երբ իշխանություն է ձևավորում քննիչ հանձնաժողով, կամ իշխանությանն առավոտից երեկո պաշտպանող անձը հանդիսանում է հանձնաժողովի նախագահ, իսկ որպես փորձագետ է ընդգրկվում Արծրուն Հովհաննիսյանը, ով ողջ պատերազմի ընթացքում հանրության կեղծ տեղեկություններ է մատուցել, ո՞նց եք պատկերացնում այդ քննիչ հանձնաժողովի արդյունավետությունը և անաչառությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ընդդիմությունը չի մասնակցում քննիչ հանձնաժողովի նիստերին։










































