ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքն այն մասին, թե ինչպես են գծվել Ուկրաինայի սահմանները ԽՍՀՄ-ի կազմում, չեն վերաբերում խորհրդային նախկին հանրապետություններին: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը հրաժարվել է պատասխանել, թե ՌԴ նախագահի համար ինչ տարբերություն կա՝ թե ինչպես են որոշվել Ուկրաինայի և օրինակ Ղազախստանի սահմանները։ «Ինչքան էլ ցանկությունը մեծ լինի, չենք կարող հիմա պատմական քննարկման հարթակ ստեղծել։ Հուսով եմ՝ մամուլի հետ նախագահի հաջորդ շփումների ընթացքում դուք հնարավորություն կունենաք լրացուցիչ հարցեր ուղղել»,- հավելել է նա։






































