Monday, 11 12 2023
19:50
Բերբոքը մերժել է Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու գաղափարը
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ
Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և պատրաստակամություն է հայտնել օգնել իր երկու հարևաններին
19:20
ՄԱԿ-ը 2023 թվականին համաշխարհային առևտրի 5 % կրճատում է կանխատեսումԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) զեկույցի համաձայն՝ համաշխարհային առևտրի ծավալը 2023 թվականին 2022 թվականի համեմատությամբ կկրճատվի 5 %-ով՝ մինչև 30,7 տրլն դոլար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: Առևտրի ոլորտում 2024 թվականի հեռանկարները գնահատվում են որպես «անորոշ»՝ հոռետեսական կանխատեսմամբ։ Նշվում է, որ «2022 թվականի կեսերից համաշխարհային առևտրում դիտվում է բացասական աճ՝ գլխավորապես ապրանքների առևտրի էական նվազման պատճառով, որը շարունակել է կրճատվել 2023 թվականի առաջին երեք եռամսյակներում»։ UNCTAD-ի կանխատեսման համաձայն՝ «2023 թվականին համաշխարհային առևտրի ծավալը կկազմի մոտավորապես 30,7 տրիլիոն դոլար, ինչն իրենից ներկայացնում է մոտավորապես 1,5 տրիլիոն դոլարով կամ 5 %-ով կրճատում 2022 թվականի ռեկորդային առավելագույնի համեմատությամբ»: Սպասվում է, որ «2023 թվականին ապրանքների առևտուրը կկրճատվի մոտ 2 տրիլիոն դոլարով կամ 8 %-ով, մինչդեռ ծառայությունների առևտուրը պետք է աճի մոտ 500 միլիարդ դոլարով կամ 7 %-ով»: UNCTAD-ում արձանագրել են, որ 2024 թվականի համար «համաշխարհային առևտրի կանխատեսումը մնում է շատ անորոշ և, ընդհանուր առմամբ, հոռետեսական»: Սպասվում է, որ շարունակվող աշխարհաքաղաքական լարվածությունը, պարտքի բարձր մակարդակը և լայնորեն տարածված տնտեսական անկայունությունը բացասական ազդեցություն կունենան համաշխարհային առևտրի կառուցվածքի վրա: UNCTAD-ում պարզաբանել են, որ 2023 թվականին համաշխարհային առևտրում անկում է դիտվել զարգացած երկրներում պահանջարկի նվազման, Արևելյան Ասիայի երկրների տնտեսության թույլ ցուցանիշների և հումքային ապրանքների գների նվազման պատճառով։ Այս գործոնները միասին նպաստել են ապրանքների առևտրի զգալի կրճատմանը: Եվ հակառակը, ծառայությունների առևտրում 2023 թվականի մեծ մասի ընթացքում դիտվում է աճ։ Առևտրի անկումն ավելի ընդգծված է եղել զարգացող երկրներում: Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Ընդունվում են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակների նշանակման դիմումները
Երբ գալիս է Էրդողանը
70 անգամ ՆԳՆ-ից ներողություն կխնդրեմ, եթե ասեն` ինչու՞ են պարեկները ներգրավվում ոչ իրենց գործում
18:50
Նորվեգիան և Միացյալ Թագավորությունը ծովային միջանցք են ստեղծել
Փաստաբանը ճնշում է բանեցնում դատավորի վրա. դատախազ
ԱԱԾ-ում հարցաքննվել է ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
Պուտինը կարող է նոր քարտեզներ նկարել, մենք իրավունք չունենք էյֆորիայի մեջ ընկնել
Գագիկ խաչատրյանը վատառողջ լինելու ձևականացման միջոցով խոչընդոտում է դատաքննությունը. դատախազ
«Կամ կամ»-ը շատ վտանգավոր է. ռուսներին չենք կարող մեկ օրում ճանապարհել, պիտի չեզոք լինենք
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացրել
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն նաև Ռուսաստանի վերահսկողության տակ անցած նոր շրջաններում․ ՌԴ ԿԸՀ
18:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանին առիթ տալ պետք չէ, բայց պետք չէ նաեւ տալ «ինդուլգենցիա»
ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
17:40
Զելենսկին «անկեղծ» զրույց է ունեցել Օրբանի հետ Արգենտինայի նախագահի երդմնակալությանը
17:30
Դեյվիդ Քեմերոնը դժգոհություն է հայտնել Շոտլանդիայի ղեկավարի և Էրդողանի հանդիպման առնչությամբ
Ուղիղ․ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվում
Ի՞նչ անել, երբ շունը հարձակվում է. վարքի կանոնները
Երեխա է զոհվել, բայց պատասխանատվություն կրող չի եղել. Երևանում շատացել են կծման դեպքերը
17:20
«Մոսկվան, Թեհրանն ու Պեկինը ուրախ կլինեն, եթե Ուկրաինայի օգնությունը չհաստատվի». Բլինքեն
Քավության նոխազը թափառողներն են, բայց ավելի շատ հարձակվում են ընտանի կենդանիները
«Բալասանյան»-ի հետ հուշագիրը խզած ՔՊ-ն անվստահություն չի հայտնի Գյումրիի քաղաքապետին
17:10
Հնդկաստանը մտադիր է ռազմական նշանակության 100 տիեզերական արբանյակ արձակել առաջիկա ութ տարում. The Times of India
Նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլը, ոչ թե Մխիթարյանին վերադարձնելը. Օզբիլիզ
17:00
Բայրամովն ու Միշելի գլխավոր խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները
Հայրը որդու օժանդակությամբ իրացրել է իր մոտ ապօրինի պահվող շուրջ 1 կգ սինթետիկ թմրամիջոցի մի մասը

Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում

Փետրվարի 28-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածը, որը նախագահում էր ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ, ՄԱԿ Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Նիստի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է․

«Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ, պարո՛ն փոխնախագահ՝ որպես խորհրդի այս նստաշրջանի նախագահող:

Մարդու իրավունքների խորհուրդը բազմակողմ դիվանագիտության առանցքային ձեռքբերումներից է, քանի որ այն հանդիսանում է մարդու իրավունքների երկխոսության պահպանման և խթանման անփոխարինելի հարթակ՝ անկախ միջազգային և տարածաշրջանային տարբեր ճգնաժամերից: Այս խորհուրդը կոչված է պաշտպանելու յուրաքանչյուրին բոլոր ժամանակներում։ Այստեղ Անհատի անկապտելի արժանապատվությունն է նժարին դրված։ Աշխարհում գոյություն ունեցող և փոփոխվող բազում ճգնաժամերի պայմաններում հակամարտային իրավիճակներում գտնվող մարդկանց իրավունքները պետք է լինեն Մարդու իրավունքների խորհրդի և նրա հատուկ ընթացակարգերի հատուկ ուշադրության կենտրոնում։

Հենց այս տեսլականով ու նպատակներով է Հայաստանը մեկնարկել խորհրդում իր անդամակցության երրորդ տարին։ Կարծում եմ` արտաքին թեմատիկ խնդիրների և երկրի ճգնաժամային իրավիճակների արձագանքման և հասցեագրման գործում մենք կարողացանք մեզ դրսևորել որպես վստահելի և հուսալի գործընկեր: Մենք վճռական ենք՝ շարունակելու մեր ներդրումը՝ առավելագույնս կառուցողական և դրական:

Այս համատեքստում ուրախ եմ հայտնել, որ Հայաստանը մտադիր է խորհրդի այս նստաշրջանում կրկին ներկայացնել Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևի նախագիծը։ Սա մի օրակարգ է, որը Հայաստանը տարիներ շարունակ առաջ է մղում։ Ժնևում մեր թիմը կազմակերպելու է խորհրդակցությունների թափանցիկ գործընթաց՝ բոլոր շահագրգիռ պետությունների և այլ կողմերի մասնակցությամբ։

Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած բարդություններից և քաղաքական ճգնաժամից հետո անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որով Հայաստանի ժողովուրդը վերահաստատեց իր հավատարմությունն ու նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքներին: Միջազգային դիտորդներն արտահերթ խորհրդարանական ընտորթյունները գնահատել են որպես մարդու իրավունքների ոլորտում ստանձնած հանձնառություններին և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։ Բոլորովին վերջերս «Economist Intelligence Unit»-ի հրապարակած այս տարվա Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է ճանաչվել ընտրական գործընթացների և բազմակարծության, կառավարության գործունեության, քաղաքական ներգրավվածության, քաղաքական մշակույթի ու քաղաքացիական ազատությունների ոլորտում։

Պարոն փոխնախագահ,

Այս տարի լրանում է Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 30-ամյակը։ Վերահաստատում եմ իմ երկրի անսասան հանձնառությունը բազմակողմանիությանը, որի հիմքում է Միավորված ազգերի կազմակերպությունը, ինչպես նաև մեր լիակատար հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին։

Պատահական չէ, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության առաջին տողում նշված է «մենք՝ ժողովուրդներս»՝ որպես կազմակերպության լեգիտիմության աղբյուր։ Մարդիկ և նրանց իրավունքները պետք է ՄԱԿ-ի գործունեության առաջնային և առանցքային տեղում լինեն: Ինքնորոշման իրավունքը Միավորված ազգերի կազմակերպության հիմնական նպատակներից է, և այդ իրավունքի դեմ ուժի կիրառումը կարող է առաջացնել մարդու իրավունքների խախտումների մի ամբողջ շղթա, ներառյալ՝ զանգվածային ոճրագործություններ և էթնիկ զտումներ: Սա այն է, ինչին մենք ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ 2020թ. սանձազերծված պատերազմի ժամանակ և հետո։

ՄԱԿ-ը և նրա մարմիններն օժտված են համընդհանուր մանդատով՝ անվերապահ, անխոչընդոտ, անարգել հասանելիություն ունենալու կարիքի մեջ գտնվող մարդկանց՝ անկախ նրանց գտնվելու վայրից և հանգամանքներից: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնելու Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում անվերապահ հասանելիություն ապահովելու համար։

ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգային մանդատ կրողները մի քանի անգամ դիմում են հղել Ադրբեջանին, որոնցում արծարծվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վարձկաններ օգտագործելու, արտադատական մահապատիժների, կամայական ձերբակալությունների, բռնի անհետացումների, կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ հարցեր: Ադրբեջանը հրաժարվել է պատշաճ պատասխան տալ և փաստորեն, ընդհանրապես չի պատասխանել վերջին դիմումներին, ինչը բացահայտ մարտահրավեր է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մեխանիզմին։

Անպատժելիությունը հանգեցնում է նոր խախտումների։ Լեռնային Ղարաբաղից բացի Ադրբեջանը շարունակում է մարդու իրավունքների խախտումների իր քաղաքականությունը՝ այժմ էլ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում, որտեղ քաղաքացիական բնակչությունը տուժում է Ադրբեջանի զինված ուժերի շարունակական սադրիչ գործողություններից: Այս ագրեսիվ քաղաքականությունն ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ խախտումներով։ Հրադադարի հաստատումից 16 ամիս անց Ադրբեջանը շարունակում է պահել 38 հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված:

Պարոն փոխնախագահ,

Այն մարդկանց ծանր վիճակը, որոնց ՄԱԿ-ը հասանելիություն չունի, չպետք է մոռացվի: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է խտրականության ենթարկվի իր ծագման, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային ծագման կամ այլ պատճառներով: Մենք ձգտում ենք հասնել հայերի անվտանգ, արժանապատիվ եւ կամավոր վերադարձին իրենց հայրենի տները՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում։

2021 թվականի դեկտեմբերի 7-ին Միջազգային դատարանի կողմից առաջադրված միջանկյալ միջոցները, որոնք Ադրբեջանին հարկադրում են դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական և խտրական դրսևորումները, ներառյալ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և վանդալիզմը, պետք է անվերապահորեն կատարվեն: Այս միջոցները գալիս են ապացուցելու Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը, այդ թվում՝ վերջինիս ռազմատենչ հռետորաբանությունը, ժողովրդին գոյատևման միջոցներից զրկելը, հայ բնակչությանն անընդհատ ահաբեկել ու ուժի կիրառման նոր սպառնալիքը։

Միայն այս խնդիրների հասցեագրմամբ մենք կարող ենք ապահովել մեր տարածաշրջանում կայունություն, խաղաղություն, արդարություն և մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանություն։

Շնորհակալություն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում