Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Եվրոպական սուվերենության ֆրանսիական հոգսն ու Հայաստանը

Ֆրանս Պրես գործակալությունը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 28-ի երեկոյան մտադիր է հանդիպել Գերմանիայի Կանցլեր Շոլցի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն Դեր Լյաենի հետ: Ըստ հաղորդագրության, կքննարկվի ուկրաինական իրավիճակը, ինչպես նաև «եվրոպական սուվերենության» թեման: Այդ մատնանշումը բավականին հետաքրքիր է ու հատկանշական: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը բավականին տևական ջանք գործադրեց Ուկրաինայի շուրջ հասունացող և անխուսափելի դարձող պատերազմը կանգնեցնելու, կանխելու համար, այդ թվում բանակցելով Մոսկվա-Կիև, նաև Վաշինգտոն-Մոսկվա «հաղորդուղով»: Մակրոնի ջանքը սակայն չտվեց արդյունք և այժմ Եվրոպայի կենտրոնում ծավալվում է պատերազմ, որն ունի մեծանալու բոլոր «հնարավորությունները»:

Ֆրանսիայի նախագահը օրերս հայտարարեց, որ պետք է պատրաստվել երկարատև ճգաժամի, պատերազմի երկարատև հետևանքի: Իսկ պատերազմի մի հետևանք արդեն իսկ առկա է: ԽՍՀՄ փլուզումից հետո նոր իրավիճակում աստիճանաբար ինքնիշխանության նշաններ ցույց տվող Եվրոպան այժմ հայտնվել է ԱՄՆ ամբողջական գերակայության ներքո, որովհետև կա ռուսական ահռելի սպառնալիք և այդ սպառնալիքի հակազդեցության իմաստով Եվրոպան չունի բավարար ուժ և կարող է բախվել խնդիրների, եթե չստանա ԱՄՆ աջակցությունը: Իսկ այդ աջակցությունը բնականաբար ունի քաղաքական գին: Այդ խնդիրը հատկապես ցավոտ է Ֆրանսիայի ու Գերմանիայի համար, հաշվի առնելով, որ այդ երկրներն են Եվրամիության առաջատարները և խոշոր հաշվով նրանց վրա է կառուցված եվրոպական սուվերենությունը, ու միաժամանակ նրանք կարող են աշխարհաքաղաքական էական գործոն կամ դերակատար լինել այդ սուվերենությամբ: Եթե այն չկա, կնշանակի էապես նվազում է նաև այդ դերակատարության հնարավորությունը: Այս հարցի առումով էապես զգայուն է Ֆրանսիան, որտեղ առաջիկայում նախագահի ընտրություն է և չի բացառվում, որ Մակրոնի մրցակիցները փորձեն օգտագործել այդ հանգամանքը նրա դեմ, առաջ բերելով նրա համար խնդիրներ: Ահա այս համատեքստում հատկանշական է «եվրոպական սուվերենության» թեման քննարկելու Մակրոնի մտադրությունը: Ընդ որում, նկատելի է նաև, որ Ֆրանսիայի նախագահն այսօր էլ գործադրում է իրավիճակի հանդարտեցման ակտիվ ջանք: Նախօրեին նա հեռախոսազրույց էր ունեցել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ:

Ֆրանսիայի այս համգամանքը ուշադրության է արժանի նաև Հայաստանից, հաշվի առնելով թե հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունը, թե պատերազմից բխող ռազմա-քաղաքական ու տնտեսական ռիսկերը նաև Հայաստանի համար: Ֆրանսիայի նախագահի հաջողությունն այդ առումով  կարևոր կարող է լինել նաև Հայաստանի համար, միևնույն ժամանակ Ֆրանսիայի այդ շահագրգռությունը կարող է նպաստել այն հանգամանքին, որ որոշակի իրողությունների բերումով Հայաստանի առաջ կբացվի «եվրոպական սուվերենությամբ» մտահոգ Ֆրանսիայի և Արևմուտքի կոշտ   պատժամիջոցների տակ հայտնվող Ռուսաստանի որոշակի շփումների «պահանջարկի» հեռանկար: Այդ  առնչությամբ թերևս արժե հետախուզել Փարիզի և Մոսկվայի ուղղությամբ տրամադրվածությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում