Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ռուբլին անկում է ապրում․ Չի բացառվում՝ որոշ պրոցեսներ, հակազդումներ բերեն դրամի թուլացման

Ըստ փորձագետների՝ ամենածանր հարվածները Հայստանի տնտեսության վրա ունենալու են Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն Ռուսաստանի արժույթի՝ ռուբլու սրընթաց անկումն արևմտյան երկրների կողմից կիրառվող ֆինանսական և տնտեսական պատժամիջոցների պատճառով։ Նշենք, որ ռուբլին այժմ կազմում է մոտ 2․50 դրամ։

Տնտեսագետ Քթոյանի կարծիքով՝ ռուբլու անկման  բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կլինի  տարբեր ուղղություններով և էականորեն։ Առաջին հերթին բացասական է անդրադառնալու  Ռուսաստանից Հայաստան հոսող տրանսֆերտների, փոխադրումների վրա, որի  ծավալը  բավականին մեծ է այնտեղ աշխատանքի մեկնող Հայաստանի քաղաքացիների մեծաքանակության շնորհիվ և բանկային փոխադրումները ներկայումս կազմում են մոտ 800 միլիոնից մինչև 1միլիարդ։ Հետևաբար ռուբլու անկումը հանգեցնելու է այս ծավալների  էական կրճատման։ «Պարզ լինելու համար բավական է նշեմ, որ եթե մինչև  2014-ի պատժամիջոցները, փոխանցումների ծավալը կազմում էր մոտ 1միլիարդ 500- 700 հազար, ապա սահմնափակումների  հետևանքով այն կրճատվել է  400-500 մլն-ով՝ հասնելով գրեթե 1միլիարդի»,-ընդգծեց Քթոյանը։

Այսպիսի ցուցանիշները,ըստ տնտեսագետի, մեր տնտեսության համար ռիսկային են, քանի որ տրանսվերտը  կազմում է մեր ՀՆԱ-ի 3-4տոկոսը, և կազդի տնտեսական ակտիվության վրա։

Քթոյանի խոսքով, հաջորդիվ  լուրջ  խնդիր է  առաջանալու  արտահանողների համար, հատկապես մեծ է  հավանականությունը,որ մեր ապրանքները կհայտնվեն միանգամից ոչ մրցակցային վիճակում։ Այս  ամենի հետևանքը լինելու  է  այն, որ կրճատվելու է վաճառքի ծավալները,  կամ  ընդլայնման հնարավորությունները  սահմանափակվելու են, այլ ապրանքների հետ մրցակցության  հարցում լուրջ խնդիրներ են առաջ գալու։ «Այսինքն՝ մենք կարող ենք զրկվել գնային առավելությունից, որ ունեինք մյուս ապրանքների նկատմամբ, քանի որ բոլոր մեր արտադրատեսակներն ու ապրանքերն այնտեղ մրցակիցներ ունեն։ Սա նշանակում է, որ եթե այս տարի կարողացել էինք գրանցել 20 տոկոսի չափով արտահանման աճ, ապա այս տարի դժվար կլինի»։

Ինչ վերաբերում է ներկրման վրա ունեցող հնարավոր ազդեցությանը,ապա  մի կողմից լավ կլինի, որ Ռուսաստանից ներկրվող ապրանքը բավականին կէժանան, մյուս կողմից, սակայն ռիսկեր է  ստեղծելու ներքին շուկայի արտադրողների համար,որոնց մրցունակությունը կարող է տուժել ավելի մատչելի ռուսական ապրանքի ներմուծման արդյունքում։ ըՆդհանուր առմամբ այն  կունենա երկսայր  էֆֆեկտ։ Արդյունքում արտահանումը կդժվարանա, ներմուծումը կհեշտանա, բայց քանի որ մենք Ռուսաստանի հետ առևտրային բացասական հաշվի մնացորդ ունենք,որը բավականին լուրջ թիվ է կազմում՝մոտ 2միլիրդ ,փաստացի գրանցվելու է բացասկան մնացորդի  ավելացում։ Այսպիսի բացասական մնացորդով առևտուրը յուրաքանչյուր  երկրի համար անցանկալի երևույթ է,հանգեցնելու է ներդրումների դժվարացման,իսկ մեր ներդրումների հիմնական աղբյուրը Ռուսաստան է։Ընդհանրապես հիմնական  գործընկեր երկրի արժույթի անկումը առավելապես  բացասական հետևանքներով է լեցուն»,-ընդգծեց տնտեսագետը։

Հարցին՝ինչ տեղի կունենա հայակական դրամի հետ, Քթոյանը նշեց, որ ուղղակի կապ չկա այս գործընթացների միջև և  մոտ ժամանակներս ոչ մի զգալի փոփոխության չի հանգեցնի։ Նրա խոսքով՝ ուղղակի չի բացառվում՝որոշ պրոցեսներ, հակազդումներ բերեն դրամի թուլացման, բայց դա  կարող է լինել ավելի ուշ՝որպես հետևանք վերը նշված բացասական դրսևորումների,սակայն դրամը չի կարող մեծ չափով արժեզրկվել։

Իսկ համաշխարհային շուկայում նավթի գնի բարձրացումն ինչպե՞ս կազդի Ռուսաստանի և մեր տնտեսության վրա հարցին ի պատասխան տնտեսագետը նշեց. «Ռուսաստանի հաղթաթուղթը, հույսը սանկցիաներին հակազդելու էներգոկիրներն են՝ նավթի գազի գների բարձր մակարդակն  ու քանի դեռ սրանք բարձր են, նա հնարավորություն ունի հաղթահարելու աննախադեպ ճնշումները,ինչը և Ռուսաստանի,նաև մեզ համար դրական է։

Պետք է նշել, որ սա ընդհանուր անկայունության հետևանք է, սպասելի է նաև  պղնձի  և այլ ապրանքների թանկացմանը։ Մյուս կողմից, սակայն,  կազդի դիզվառելիքի, բենզինի թանկացմանը, ինչն արդեն բացասական ազդեցություն կունենա մեզ վրա,բայց դժվար է  համեմատել այս երկուսը։ Ամեն ինչ կախված է նրանից, թե երբ կհանգուցալուծվի  հակամարտությունը, եթե դա տևի շաբաթներ,ամիսներ,ապա կբերի խորքային փոփոխությունների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում