Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական ուղերձում ասել է, որի չի հավատում Բելառուսում կայանալիք ռուս–ուկրաինական հանդիպման արդյունքին, բայց փորձել պետք է։
«Որպեսզի հետո ոչ մի ուկրաինացի կասկած չունենա, որ ես՝ որպես նախագահ, չփորձեցի դադարեցնել պատերազմը, երբ թեկուզ փոքր, բայց ինչ–որ հնարավորություն կար»։
Զելենսկին շեշտել է, որ Բելառուսի նախագահի առաջարկը ռուսական կողմի պատվիրակության հետ եղել է առանց որևէ նախապայմանի: