Օգոստոսի 21-ին`ժամը 22.02-ին տեղեկատվություն է ստացվել , որ Տավուշի մարզում` «Տավուշի ջրամբարում» մի քաղաքացի ընկել է ջուրը և բռնվելով նավակից խնդրում է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարների ուժերով, ափից 500մ հեռավորության վրա, ջրից դուրս է բերվել Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1992 թվականին ծնված Մինդիա Նոնիաշվիլին, որը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ:
Ըստ հերթապահ բժշկի գնահատման` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է:







































