Ֆինլանդիան անվտանգության նկատառումներից ելնելով Կիևում իր դեսպանության աշխատակիցներին տեղափոխում է Լվով: Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի ԱԳՆ-ն:
Ավելի վաղ Ֆինլանդիան կրճատել էր Ուկրաինայի մայրաքաղաքում աշխատող դիվանագետների թիվը: ԱԳՆ-ից հայտնել են նաև, որ դեսպանատան՝ տեղի բնակիչ հանդիսացող աշխատակիցները կարող են շարունակել իրենց պարտականությունները կատարել Կիևից: