Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Սուրբ Աթոռն առաջա՞րկ ունի Երևանին

Թեժ և դինամիկ զարգացումների բովում ուշադրությունից դուրս մնաց հայաստանյան լրահոսի մի տեղեկություն, որն առաջին հայացքից սովորական արարողակարգային տպավորությունից անդին ունի բավականին ուշագրավ տողատակային շերտեր: Երևանում փետրվարի 21-ին տեղի էր ունեցել Հայաստանի փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հանդիպումը Հայաստանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրի հետ, որը առավել բուռն իրադարձությունների համատեքստում հասկանալիորեն դուրս է մնացել ուշադրությունից: Մաթևոսյանը վերհաստատել է Վատիկանի հետ գործակցությունը խորացնելու Երևանի հաստատակամությունը, նաև գնահատելով այն դիրքորոշումը, որ Սուրբ Աթոռը դրսևորել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ մարդասիրական խնդիրների համատեքստում:

Հայաստանի փոխվարչապետը ընդգծել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կոչը հայ ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտության վերաբերյալ: Զրույցի ընթացքում խոսվել է նաև պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրի, այդ գործում Վատիկանի ներգրավվածության մասին: Հայաստանի կառավարությունում տեղի ունեցած հանդիպումը բավականին հետաքրքիր է, ընդ որում որոշակիորեն «երկար հետագծով»: Ամիսներ առաջ Վատիկանում Ադրբեջանի դեսպանը հայտարարեց, թե Բաքուն ակնկալում է, որպեսզի Սուրբ Աթոռը լինի հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորման միջնորդ: Պատրա՞ստ է դրան Վատիկանը, դժվար է ասել: Ի վերջո, մի բան է խաղաղության և կայունության կոչը, մեկ այլ բան միջնորդական աշխատանքը: Որովհետև այն պետք է ունենա բովանդակություն: Ըստ այդմ հարց կառաջանա, թե ո՞րը կամ ի՞նչը կարող է լինել այդ բովանդակությունը՝ Վատիկանի հնարավոր միջնորդության դեպքում: Արդյո՞ք երևանյան հանդիպումը կարող է լինել հենց այդ հեռանկարը շոշափելու նախնական փորձ, որ անում է Սուրբ Աթոռը: Այդ համատեքստում, արդյո՞ք կա առաջարկ, որ ներկայացվել է Երևանին: Հարցերն անշուշտ կարող են լինել բավականին շատ, սակայն թերևս անկասկած է, որ հետպատերազմյան իրողություններին Սուրբ Աթոռի գործնական ներգրավումը կարող է պարունակել խաղաղ համակեցությանը նպաստելու բավականաչափ ներուժ: Սակայն, այստեղ է, որ էական է այդ ամենի բովանդակության առարկայականությունը:

Ի՞նչ կարող է ակնկալել Սուրբ Աթոռից Բաքուն, կամ ավելի շուտ՝ Ալիևների իշխանությունը, Կովկասում խնդիրների կարգավորման հարցում արդյունավետ միջնորդության դիմաց: Երևանի ակնկալիքը թերևս շատ թե քիչ հստակ է: Հայաստանի համար առանցքային են մարդասիրական խնդիրները, թե ռազմագերիների վերադարձի, թե հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում, հատկապես նկատի ունենալով Ադրբեջանի նոր «նախաձեռնությունը»՝ այդ հուշարձաններից հայկական գրություններն ու սիմվոլիկան ջնջելու առումով: Միևնույն ժամանակ, հայկական կողմը հետպատերազմյան նոր իրավիճակումսոցիալ-տնտեսական և ռազմա-քաղաքական, իրավա-քաղաքական մարտահրավերներից զատ, ունի թերևս նաև բավականին «ստորջրյա խորքում» հասունացող խնդիր, կրոնա-քաղաքական: Համենայն դեպս, ռուսական փորձագիտական տիրույթում սկսել է խմորվել Արցախում ռուսական կոնֆեսիոնալ ներկայության և այդ հարցում  ռուս-թուրքական որոշակի փոխհամաձայնության գալու «գաղափարը», ինչի շրջանառությանն ու դրանից բխող մարտահրավերներին արդեն անդրադարձել ենք: Այդ հարցում հայկական կողմն ունենալու է դաշնակից-գործընկերների անհրաժեշտ և այստեղ թերևս կարող է առաջանալ Սուրբ Աթոռի հետ գործակցությունը խորացնելու անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում