Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան, այս անգամ 3 մլն դոլար կաշառքի գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին։Պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ միջնորդության առարկան օրենսդրական բացն է․ քրեական դատավարության օրենսգիրքը գործը քննող դատարանին հնարավորություն չի տալիս պարզաբանելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն այն դեպքերում, երբ այդ մեղադրանքը շարադրված է ոչ պարզ ձևով և միաժամանակ նման պարտավորություն չի դնում մեղադրողի վրա։ Իրավապաշտպան, Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի խոսքով՝ սա պաշտպանական թիմի հերթական մարտավարությունն է, նրանց փրկօղակը կրկին ՍԴ-ն է։ Բացի այդ, ըստ իրավապաշտպանի, Քոչարյանն ու նրա պաշտպանները օգտվում են «բարենպաստ» իրավիճակից, երբ բոլորը զբաղված են արտաքին ու ներքին մարտահրավերներով, իրենք կրկին հիշել են ՍԴ-ին։