Friday, 26 04 2024
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է

Թուրքիայի դեմ Կիլիկիո կաթողիկոսության հայցի քննարկումը ձգձգում են․ այն կարող է հայկական կողմի համար նպաստավոր լինել

Դեռ 2015 թվականին՝ ցեղասպանության 100-ամյակին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը դատական հայց ներկայացրեց Թուրքիայի դեմ՝ պահանջելով Սիսի պատմական Կաթողիկոսարանի վերադարձը Կիլիկիո կաթողիկոսություն։

Հիշեցնենք, որ շուրջ 100 էջից բաղկացած դատական հայց էր ներկայացվել` հինված պատմական, կրոնական, քաղաքական և իրավական տվյալների վրա, հարակից փաստաթղթերով և վկայություններով, ներկայացնում էր Սիսի կաթողիկոսարանի պատկանելությունը, նրա դերը Օսմանյան Կայսրության սահմաններում ապրող հայ ժողովրդի կյանքում, Սահակ Բ կաթողիկոսի ու միաբանության պարտադիր հեռացումը Սիսի կաթողիկոսարանից և դրա բռնագրավումը պետության կողմից։

Հաշվի առնելով դատի կարևորությունը՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանը ցանկացել է իմանալ արդարադատության նախարարության տեսակետը։ Արդարադատության նախարարությունը 2016թ. մայիսի 11-ով թվագրված նամակում, բերելով Սահմանադրական դատարանի իրավասությանը առնչվող մի շարք տվյալներ և պատճառաբանություններ, մերժել է իրեն ներկայացված դատական հայցի քննարկումը։ Ապա Սահմանադրական դատարանը 15 օր ժամանակ է տվել կաթողիկոսությանը՝ պատասխանելու արդարադատության նախարարության մերժանը։

Կաթողիկոսարանի իրավական հանձնախմբի անդամները 15 օրվա ընթացքում պատրաստել են պատասխանը և մայիս 26-ին փոխանցել այն Սահմանադրական դատարանին։ Կաթողիկոսարանի պատասխանում պատմական ու իրավական հստակ հիմնավորումներով մերժվել են արդարադատության նախարարության ներկայացրած անհիմն ու հակասական պատճառները, և վերահաստատվել է Սիսի կաթողիկոսարանը իր իրավատիրոջը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը վերադարձնելու պահանջը։

Գործը կհասնի ՄԻԵԴ, սակայն ՄԻԵԴ  կանոնադրությամբ՝ բողոքը կարող է քննվել միայն այն դեպքում, եթե հայցն անցել է ազգային դատական համակարգի բոլոր ատյաններով։

Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից  հնարավոր մերժումից հետո Կաթողիկոսարանը կարող է նոր բողոքարկման հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Կիլիկիո կաթողիկոսությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ դատական նիստերը կորոնավիրուսով պայմանավորված   անընդհատ հետաձգվելուց հետո, դատական առաջին նիստը տեղի է ունեցել 2021-ի մարտի 30-ին։

«Առաջիկա  նիստի թվականը դեռ ճշտված չէ՝ նույն պատճառով։ Կաթողիկոսարանի իրավական հանձնախումբը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, մոտիկից հետևում է դատական զարգացումներին», -նշեցին կաթողիկոսությունից։

Ստացվում է, որ մեկ տարի հետո էլ գործը դոփում է նույն տեղում։

Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նոր տեղեկություններ դատական գործընթացից չկան, բայց այն պնդումը, որ որ դատական նիստեր չեն լինում կամ ձգձգվում են կորոնավիրոսով պայմանավորված, սխալ է. «Դատերը շարունակվում են անընդհատ այլ գործերով դատական նիստեր են, կամ հանցագործություններ կան, ամեն օր դատական նիստ կա։ Շատ հավանական է, որ ձգձգում են գործընթացը, մանավանդ, եթե այդ գործընթացը հայկական կողմին ի նպաստ պետք է տեղի ունենա, ուստի լավագույն մեթոդը այն ձգձգելն է»,-հավելեց Էստուկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում