Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Գիրքն օգնում է կտրվել աշխատանքային ծանրաբեռնվածությունից. ինչ է կարդում նախարար Սանոսյանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված չի հասցնում բավարար ժամանակ տրամադրել գրքին ու ընթերցանությանը: Այս փուլում նրա ընթերցանության առօրյայում տեղ են գտել պաշտոնական թղթերն ու գրագրությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նախարար Սանոսյանը խոսել է իր գրական նախասիրությունների, ժամանակակից գրողների ու ժամանակակից ստեղծագործությունների մասին:

-Պարոն Սանոսյան, ի՞նչ տեղ ունի գիրքն ու ընթերցանությունը Ձեր առօրյայում:

-Գիրքն ու ընթերցանությունը յուրաքանչյուրի կյանքում պետք է մեծ տեղ ունենա։ Ես միշտ սիրել եմ ընթերցել։ Դպրոցական վաղ տարիքից սկսած շատ եմ կարդացել։  Ցավոք, աշխատանքի բերումով գիրքն ու ընթերցանությունն իր  տեղը զիջում է պաշտոնական թղթերի, գրագրության ընթերցմանը։ Այսինքն` հիմա էլ եմ շատ կարդում, բայց արդեն  պաշտոնական թղթեր, գրություններ, որոշումներ։

Հաշվի առնելով Ձեր զբաղվածությունը՝ այդուհանդերձ հասցնո՞ւմ եք ժամանակ տրամադրել ընթերցանությանը: Եթե այո, ապա վերջին շրջանում ի՞նչ գիրք կամ գրքեր եք կարդացել:

– Այո, ցավոք, ընթերցանության համար աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով շատ քիչ ժամանակ է մնում։ Բայց եթե անգամ մի փոքր ազատ ժամանակ եմ ունենում, նախընտրում եմ հենց գիրք կարդալ։ Ես գիրք կարդալով նաև հանգստանում եմ աշխատանքային ծանրաբեռնված առօրյայից։ Նախընտրում եմ ժամանակակից հայ գրականություն։ Մենք հիմա հրաշալի գրողներ ունենք, հրաշալի գործեր են հրատարակվում, բայց հենց այս պահին ընթերցում եմ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նախապետի աշունը»։

Կա՞ արդյոք գիրք, որ բոլոր ժամանակներում Ձեզ համար առանձնահատուկ է ու Դուք պարբերաբար վերընթերցում եք:

-Վեպեր վերընթերցել չեմ սիրում։ Սովորաբար վերընթերցելուց բոլորովին այլ տպավորություններ են մնում, իսկ ես նախընտրում եմ հենց առաջինը ստացած տպավորությունը, զգացողությունը։ Վերընթերցում եմ հիմնականում հայ պոեզիա՝ Համո Սահյան, Սևակ, Չարենց, Տերյան։ Շատ եմ սիրում Վիլյամ Սարոյան։ Հաճախ եմ վերընթերցում Սարոյանի պատմվածքները։ Որպես առանձնահատուկ գործ երևի կառանձնացնեմ ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը»։ Այս նովելը թռիչքի, երազանքների հետևից գնալու, իրականության հետ չհամակերպվելու, սովորական չլինելու մասին է։ Այն միշտ արդիական է ինձ համար։

-Ի՞նչ գրքեր խուրհուրդ կտաք կարդալ և ինչո՞ւ:

-Նախ խորհուրդ կտամ շատ կարդալ, կապ չունի ինչ հեղինակ, հայ, թե արտասահմանյան գրականություն, բայց շատ կարդալ։ Կարդացեք Սարոյան, Խեչոյան, առհասարակ կարդացեք ժամանակակից հայ գրականություն, կարդացեք ռուս դասականներին, կարդացեք Հեմինգուեյ։ Այսպես կարող եմ շատ հեղինակներ թվարկել և կրկին ափսոսալ, որ այս պահին շատ ժամանակ չունեմ նոր հեղինակների բացահայտելու և առհասարակ ընթերցանությանը տրամադրելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում