Խորհրդային մտայնությունը, որ գրողը կամ մտավորականը պետք է ուղղորդի հասարակության լայն շերտերին, տանի իր հետևից, խառնվի հասարակական-քաղաքական խնդիրներին, այլևս ակտուալ չէ: Գրողը ոչ մի պարտավորություն չունի ոչ մեկի հանդեպ, բացի լավ գրականություն ստեղծելուց: «Առաջին լրատավական»-ի հետ զրույցում, խոսելով գրողի տեղի ու դերի՝ երբեմն չափազանցվող նշանակության մասին, ասաց գրող Կարեն Անտաշյանը:
«Բայց եթե մարդը զբաղվում է գրականությամբ, ինչ-որ ինտելետկտի կամ քաղաքացիական հասունության աստիճան ուրեմն ունի, ինչը պարտադրում է տեղեկացված լինել, հասուն կարծիք ունենալ, այդ կարծիքը մասսայականացնել, օրինակ՝ երկրի ինչ-որ հարցի հետ կապված կարծիք ունենալ ու դրանով ուղղորդել շատերին»,- նշեց գրողը:
Նրա խոսքով՝ մյուս կողմից էլ՝ զուտ ակտիվ քաղաքացիական ակտիվություն ունեցող մարդ-գրողը կարող է նաև քաղաքական դիրքորոշում ունենալ, ներգրավվել հասարակական գործունեության մեջ, բայց դրանք գրական կոնտեքստից դուրս են:
«Գրականությունը ոչ ոքի առջև պարտականություն չի կրում»,- հավելեց գրողը:











































