«Առաջին լրատվական»-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից փորձեց ճշտել՝ արդո՞ք Հայաստանի մամուլը պատրաստ է նախընտրական աշնանը, և ի՞նչ պետք է անի մամուլը:
Մեզ հետ զրույցում նա ասաց, որ հայաստանյան մամուլն անցել է և՛ ընտրական, ՛ հետընտրական ավելի սուր գործընթացների միջով ու ապրել է ավելի դժվարին ժամանակներ:
Նրա խոսքով՝ հիմա արդեն առավել նկատելի է դառնում, որ հայաստանյան մամուլը, հատկապես՝ տպագիրը, սկսում է երկփեղկվել, այսինքն՝ առավել ակնհայտ է դառնում, թե որ լրատվամիջոցը ում շահերն է պաշտպանում: Նման դրսևորումները, Մելիքյանի խոսքով, սկսել են նկատելի դառնալ նաև էլեկտրոնային մամուլի էջերում, թեև որոշ լրատվամիջոցներ պաշտպանում են հավասարակշռությունն ու օբյեկտիվությունը:
Մելիքյանը կոչ արեց մամուլին՝ առավել հավասարակշիռ պահվածք որդեգրել ու լինել օբյեկտիվ:









































